▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարելի է գուշակել, թե ով է հյուր եկել Facebook-ում

Facebook-ից օգվողներին միշտ հետաքրքրում է՝ հնարավո՞ր է արդյոք տեսնել, թե ով է հյուր եկել Facebook-ում: Նշեմ, որ Facebook սոցիալական ցանցը չի տրամադրում այդպիսի ծառայություն և եթե հանկարծ կտեսնեք այդպիսի հայտարարություններ, խորհորդ եմ տալիս խուսափել դրանցից օգտվելուց, որովհետև դրանք միայն վիռուսի կամ սփամի տեսակներ կարող են լինել: Չնայած նրան, որ սոցցանցը հնարավորություն չի տալիս տեսնել հյուրերին, այնուամենայնիվ կան մի քանի տարբերակներ, որոնց միջոցով կարելի է գուշակել, թե ով է դիտել Facebook-ի Ձեր պրոֆիլը:

Տարբերակ 1-ին: Պետք է թարմացնել էջը և տեսնել ընկերների ցուցակը, ովքեր ավելի շատ կցուցադրվեն, հավանաբար նրանք են դիտել Ձեր պրոֆիլը:

Տարբերակ 2-րդ: Պետք է բոլոր ընկերներին հրավիրել որևէ միջոցառման (мероприятия), որտեղ ընկերները բաժանվում են 3 խմբի: Առաջին խումբը այն ընկերներն են, ովքեր ընդունել են հրավերը և հյուր են եկել Ձեզ: Երկրորդ խումբը նրանք են, որոնցից սպասվում է հրավերի պատասխանը, և երրորդ խումբը նրանք են, ովքեր հրաժարվել են:

 Տարբերակ 3-րդ: Պետք է որոնման դաշտում այբուբենի բոլոր տառերը գրել և ում դուք կտեսնեք առաջինը, ուրեմն նա է հյուր եկել Ձեզ վերջին անգամ:

 Այս փոքրիկ հնարքների միջոցով կարելի է ընդհանուր գաղափար կազմել Facebook-ի Ձեր հյուրերի մասին:

 Վարդան Պետրոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին