
Երգիչ Կարեն Ասլանյանը երեկվանից իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հիվանդանոցից հրապարակումներ է անում։ Թե ինչի հետ է կապված նրա այս պահին հիվանդանոցում լինելը երգիչը դեռ չի հայտնել։ Սակայն վերջերս Կարեն Ասլանյանը իր էջում հրապարակած հոլովակում անկեղծորեն խոսել էր կամքի ուժի թուլացման, ավելորդ քաշի խնդրի մասին և նշել, որ ցանկանում է լուրջ փոփոխություն կատարել իր կյանքում։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ « Այս հանգամանքներից ելնելով՝ ենթադրում ենք, որ երգիչը, հնարավոր է, նիհարելու նպատակով դիմել է բժշկական միջամտության։ Սպասենք, մինչև Կարեն Ասլանյանը ինքը կհաստատի կամ կհերքի այս տեղեկությունը»։
Դիտեք նաև՝


