▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Ավագյանը եղբորն էլ տեղավորեց աշխատանքի. «168 ժամ»

«Մեր տեղեկություններով՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրը՝ Արթուր Ավագյանը, օրերս նշանակվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Վարչատնտեսական և սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնում։ Բուհերում սովորաբար դա կոչում են՝ «փող ուտելու պաշտոն»։ Արթուր Ավագյանը մինչ այդ աշխատել է Պետական գնումների գործակալությունում։ Հիշեցնենք, որ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն էլ, ով նաև արդեն 3 տարի՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահն է, ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ցանկանում էր դառնալ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր։ Ըստ նույն ԶԼՄ-ների՝ «Նա ներկայումս պաշտպանում է դոկտորականը, որը պարտադիր նախապայման է ռեկտորի պաշտոնին «նշանակվելու» համար»։ Ամենազավեշտալին, սակայն, Կ. Ավագյանի՝ 2011 թ, պաշտպանած ատենախոսության թեման էր նույն Բժշկական համալսարանում՝ «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» հուզիչ վերնագրով, որի արդյունքում՝ ունեցավ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին