ԳԱԼԱ-ի փոխանցմամբ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը, որը տեւել է մի քանի ժամ: Ամբաստանյալ, սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ առանձին զրույցում անդրադարձավ ՀՀ դատախազության վերջին հայտարարությանը, համաձայն որի քրեական գործ է հարուցված Հ. Սարգսյանին՝ ոստիկանական կառույցներում ծեծի ենթարկելու եւ նրա մարմնական վնասվածքները թաքցնելու փաստերով:
Այս քրեական գործը հետաքրքիր է նրանով, որ առնչվում է ՀՀ ոստիկանական համակարգում աշխատող եւ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող երկու անձանց՝ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:
«Հարություն Սարգսյանի նկատմամբ ինչպես Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երեւան տեղափոխելուց հետո ձերբակալվածների պահման վայրում ֆիզիկական բռնություն է գործադրվել, եւ Հարությունը բացատրություն է տվել այն մասին, որ բռնություն գործադրողների թվում եղել է նաեւ Կարեն Բաբակեխյանը: Ձերբակալվածների պահման վայրում այն անձը, ով բռնություն է գործադրել իր նկատմամբ ինչպես Գյումրիում, այնպես էլ Երեւանում, ներկայացել է որպես քրեական հետախուզության վարչության պետ: Նա իհարկե նկարագրել է տվյալ անձին, ասել է, որ կճանաչի ե՛ւ իրեն, ե՛ւ բռնություն գործադրած այն անձանց, ովքեր դիմակավորված չեն եղել: Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել»,-հայտարարել է Լուսինե Սահակյանը:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: