▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Խորը կարեկցանքով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և բազմաթիվ վիրավորներ:

Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններս զոհվածների հարազատներին և մերձավորներին, աջակցության խոսքերը և շուտափույտ ապաքինման մաղթանքները՝ տուժածներին»:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝  Սանկտ Պետերբուրգի պայթյունից նաև հայեր են տուժել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին