▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեի կատարողականը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են  2017թ. պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ այս քննարկումը առանձնահատուկ է նրանով, որ վարչապետ Կարեն Կարապետյանի  Կառավարության բյուջեի կատարողականը ներկայացնում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Բյուջեի կատարողականը ներկայացրել է  Ֆինանսների նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը նախորդ բոլոր բյուջեների հիմնական զեկուցողն էր` որպես Գլխավոր գանձապետ։ Նիստին ներկա էր  նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017թ. նախատեսված 3.2 տոկոս աճի փոխարեն տարեվերջին արձանագրել են 7.5 տոկոս իրական աճ: Ըստ նրա` զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացնել է` կիրառվել է 2.2 տոկոս զսպող ցուցանիշ.

 

 

 

 

«Դա պայմանավորված էր ՌԴ տնտեսական աճի նախատեսվածից բարձր լինելով, ՌԴ-ից տրանսֆերների աճով եւ դրական այն սպասումներով, որոնք եւս նպաստել են տնտեսական աճին”: Ըստ նրա` զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացնել է` կիրառվել է 2.2 տոկոս զսպող ցուցանիշ: Մենք պարտք էինք վերցնում ոչ թե կապիտալ ներդրումների, այլ ընթացիկ ծախսերի համար։ Պետական պարտքը այս պահին կազմում է 6.8 մլրդ դոլար, որից 4 մլրդ-ից ավելին արտաքին պարտքն է։ Պետական պարտքը 58.8 տոկոս է. ՀՆԱ դինամիկայի մեջ այն որոշակի աճ ունի։ Մենք շարունակում ենք համարվել նվազ պարտքի բեռը ունեցող երկիր»:

Դեֆիցիտը, ըստ ֆինանսների նախարարի, նախատեսվածից բարձր է եղել` ՀՆԱ-ի նկատմամբ 4.8 տոկոս. «Ծախսերը ավելի շատ են եղել ու կատարողականը մի փոքր ցածր է եղել»,-ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

 

Կարդացեք նաև՝ 

Կենտրոնական բանկի նախագահը՝ Սաշիկ Սարգսյանի և կապիտալի արտահոսքի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին