«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 5 տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու եւ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար:
Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, եւ Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որեւէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջ քարոզարշավի բեռը ստանձնել, բայց չգնալ որեւէ կեղծիքի:
Կարծես համաձայնություն է ձեռք բերվել՝ ոչ Կարեն Կարապետյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակում: Այս պահին քննարկվում է Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյան ձեւաչափը: Այս դեպքում Սերժ Սարգսյանը կարող է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում