«Օգնենք Կարեն Մկրտչյանին» ֆեյսբուքյան էջում այսօր հայտնվել է նոր տեղեկատվություն դերասանի հետվիրահատական շրջանից.
«Հարգելիներս, ուզում ենք տեղեկացնել, որ Կարենն արդեն կարողանում է մի քիչ քայլել պրոթեզների օգնությամբ:Վիրահատությունից հետո Կարենն իրեն լավ է զգում:Լիարժեք բուժման համար անհրաժեշտ են նաև մերսումներ ու տարբեր տեսակի ձգումներ: Կարենը Հայաստանում կլինի մոտ մեկ ամսից: Շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր այս ողջ ընթացքում աջակցել և օգնության ձեռք են մեկնել»:
Հիշեցնենք, որ դերասան և ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը, ով ներկայումս Գերմանիայում է բուժման նպատակով, լիարժեք ապաքինվելու համար վիրահատության է ենթարկվել, որը բարեհաջող է ավարտվել:
Նշենք, որ Կարեն Մրտչյանը վերականգնել է խոսքը և կարողանում է քայլել, սակայն ամբողջական ապաքինման համար նա պետք է դեռ երկար բուժման ենթարկվի, որի համար նախատեսված գումարը հավաքվել է և դրամահավաքն արդեն դադարեցվել է: