▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Ըստ Մակինյանի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգելու մասին ԱԱԾ միջնորդությունը ու միաժամանակ բավարարել նաեւ  պաշտպանական կողմի միջնորդությունն ու գրավի կիրառումը թույլատրելի համարել։

Փաստաբանը հայտնել է, որ գրավի չափ է սահմանվել 20 մլն ՀՀ դրամ: Մակինյանիխոսքով՝ դատարանն օրինական որոշում է կայացրել, քանի որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու համար բավականաչափ հիմքեր չկան և Կարեն Խաչատրյանն արդեն 5 ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ:

Հիշեցնեք, որ ԱԱԾ-ն ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել էր օգոստոսի 27-ին:

Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի գումար վատնելու մեջ: Գործի շրջանակներում կալանավորված է նաև նրա եղբորորդին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին