▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարենը հավատը չի կորցրել և իրեն ուժեղ է պահում

Ազատամարտիկ և դերասան Կարեն Մկրտչյանը` բուժման նպատակով  մտերիմ ընկերոջ դերասան` Վարդան Արզումանյանի հետ մեկնել է Գերմանիա: Արդեն  տեղեկացրել էինք.  որ Կարենին  ապաքինվելու համար 80 հազար եվրո է հարկավոր, ինչի համար էլ տևական  ժամանակ է,  ինչ դրամահավաք է   իրականացվում:

Թեև Կարենի  խնդրանքով  դադարեցվել են փողոցային  դրամահավաքները, սակայն դրամահավաքի  մյուս տեսակները շարունակվում են:

Նշենք,  որ  մարտի 22-ին ժամը 14:00-ին DJ ER-win-ինի  նախաձեռնությամբ Հյուսիսային պողոտայում  տեղի է ունենալու բարեգործական  համերգ  DJ-ների, Կարենի  ընկերների և հարազատների մասնակցությամբ: Միջոցառմանն աջակցում է ARTandSHOW ընկերությունը:

Asekose.am-ի թղթակցի  հետ զրույցում  DJ ER-win-ն ասաց,  որ իրենք 13 DJ-ով  հավաքվել և կազմակեպել են  այս  միջոցառումը.

«Մեզ մոտ հնչելու է  ակումբային  երաժշտություն, ունենք  հաղորդավար, ում անունը դեռ չենք ցանկանում նշել,  ինչպես նաև  Կարենի ընկերները և հարազատները միջոցառման ընթացում խոսելու և պատմելու են Կարենի մասին»:

Էրվին Նավասարդյանի (DJ ER-win) խոսքերով  համերգի ընթացում դրված են լինելու հատուկ  արկղեր, որպեսզի մարդիկ կարողանան  հանգանակություն կատարել.

«Կարենը տեղյակ է, որ նման միջոցառում ենք կազմակերպել և շատ լավ է ընդունել այդ գաղափարը: Դեպքից հետո Կարենի հետ ծանոթանալու  ցանկություն  ունեի: Ծանոթացանք, շփվեցինք, կարող եմ ասել, որ  նա  պայքարում է,  հավատը չի կորցրել և իրեն  ուժեղ պահում»:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու ևս մեկ բարեգործական համերգ, որի ողջ հասույթը ուղղվելու է Կարենի բուժմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին