▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին լուրերը

Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Չկրակված հրթիռներ 4. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»

 Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում

«Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը. . .

Փաշինյանը հանձնարարել է արագ տեմպերով շարունակել ռազմարդյունաբերական հզորությունների զարգացումը

Մատաղիսում ականի պայթյունից զոհվել է ադրբեջանցի գնդապետ, ռուս խաղաղապահն ու արցախցի. . .

Կան նաեւ բնակավայրեր, որոնց բնակիչները մինչեւ հիմա չգիտեն՝ հեռանա՞ն իրենց տներից, թե՞ ոչ.. . .

Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա. հեռացող Արայիկ Հարությունյանի գրառումը

Արցախի կառավարությունն արձագանքել է լուրերին, թե ադրբեջանցիները մոտենում են Բերդաշենի սահմաններին

Վահրամ Դումանյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարար

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Ադրբեջանը հայտնել է Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մտադրության մասին.. . .

Ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել ՀՀ-ում. Զոհրաբ Մնացականյան

Էջմիածնում շփում ունեցա և՛ գերեվարվածների,և՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ․ Փաշինյան

Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo

Վաղվանից վարչապետը կընդունի ձեզ. Նաիրի Սարգսյանը՝ անհետ կորած զինծառայողների ծնողներին

Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է. Mediaport

Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետև կորուստս տիեզերական էր. Դավիթ Ամալյանը՝ զոհված որդու մասին

Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը.. . .

Ինչպես է Անիտա Հարությունյանը հերոսների հիշատակի օրը զվարճանում Ծաղկաձորում

Մայր Աթոռից հաստատում են՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ

Բաքվի դատարանը որոշել է կալանավորել Սեյրան Օհանյանին ցեղասպանության մեղադրանքով. Տիգրան Քոչարյան

17 հայ գերու անուն է հրապարակվել. ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով դիմումները

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Ալեքսանյանի և այլ գործարարների հետ

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն աազատվել է աշխատանքից

Երևան է հասել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը

Նիկո՛լ, եթե քո մեջ մի քիչ մարդկություն մնացել է, էդ աթոռից հրաժարվի. Իսրայել Հակոբկոխյան

Պատերազմի մասին հիշողությունները ցավոտ են, բայց ամենալավն են… Գևորգ Գրիգորյան

Տիգրանակերտի վրա այսուհետ ադրբեջանական դրոշ է ծածանվելու

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա՝ զուրկ տարրական պայմաններից

Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել ՀՀ-ից. նա աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր. . .

Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար. Մհեր Մկրտչյան

Մի ձեռքում զենք, մյուսում՝ բժշկական պայուսակ, իսկ սրտում՝ բժշկի առաքելությունը. մերօրյա հերոս. . .

Պարգև սրբազանը` վիրահատությունից երկու օր անց

Իշխանության սխալականության արդյունքում առաջիկայում բախվելու ենք հետևյալ ծանր իրողությունների հետ

Հատուկ շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

Կարմիր Խաչը զբաղվում է գերեվարված 18-ամյա Էրիկի հարցով․ Նաիրա Զոհրաբյան

Կորոնավիրուսից 24 մահվան դեպք է գրանցվել. թվերն այսօր

Հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չեն․․. Սեմյոն Պեգով

Հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին մասնակցության հրավեր չի ուղղել

Հատուկ «Գնայիք` կռվեիք» ասողներին. Իշխան Սաղաթելյան

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Ես առաջին անգամ մահվան հետ առնչվեցի 15 տարեկանում․ Սոս Ջանիբեկյան

Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակ է հղել Պուտինին՝ խնդրելով վերադարձնել Շուշի ու Հադրութ. . .

Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին․ Բագրատ Սրբազան

Ես հրաժարվում եմ այն եկեղեցուց, որ իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների. . .

Հայկ Սարգսյանը դիմել է Ոստիկանապետին. «Ֆեյսբուքով» սպառնում են իրեն եւ իր եղբորը

Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

Կարևոր է՝ ԱԻՆ-ը հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները հաշվի առնելով․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: 

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի որ նա Արտակարգ իրավիճակների նախարարություն է տեղափոխվում բանակից. «Բայց, ըստ էության, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Փրկարար ծառայությունը նույնպես մեր Զինված ուժերի մասն են, և այդ առումով կարող ենք ասել, որ փոփոխությունն այդքան էլ մեծ չէ և նույնպիսի անելիքներ կան նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում»: 

 

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շատ ակտիվ դերակատարություն են ունեցել և շնորհակալություն հայտնել այդ դերակատարման համար և հավելել. «Կարևոր եմ համարում նաև, որ Փրկարար ծառայությունը, ընդհանրապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հետագայում զարգանա՝ նաև մեր նոր ի հայտ եկած մարտահրավերները, մեր նոր կարիքները հաշվի առնելով, իհարկե հենվելով այն ամենի վրա, ինչն արդյունավետ կերպով գոյություն է ունեցել մինչև այս պահը»:

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար և նորանշանակ նախարարին հաջողություններ մաղթել ստանձնած պաշտոնում: «Երբ ինձ ներկայացնում էիք այստեղ նախարարի պաշտոնում, ես ասեցի, որ պատրաստ եմ ծառայելու Հայրենիքին և ժողովրդին. արել ենք մեր ուժերի ներածին չափով:  Իսկապես շատ ծանր օրեր են եղել վերջին 8 ամիսը՝ համակարգն աշխատել է ժամացույցի նման», - իր խոսքում նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Անդրանիկ Փիլոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վտահության համար և նշել. «Քանի որ նշված ոլորտն ինձ համար նորություն է, և ես  բանակից եմ տեղափոխվում այստեղ, կարծում եմ, որ աշխատանքի ընթացքում այն լավը, այն դրականը, որ ունեցել եմ բանակում, կփորձեմ նաև ներդնել այստեղ, իսկ այն քայլը, որ պարոն Ցոլակյանի գլխավորությամբ արված է այս կառույցում, կփորձեմ մեկով կամ երկուսով ավելացնել: Ամեն դեպքում, ես այստեղ եկել եմ Ձեր հորդորով, միայն ու միայն մի պայմանով, որ ազգիս և մեր Հայրենիքին լինեմ օգտակար»: 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին