▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեւոր տեղեկություն` վարորդների համար. բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել հաշված րոպեների ընթացքում

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բարձրացվում է Երեւան քաղաքում «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը։ Մասնավորապես ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 ՀՀ դրամից բարձրացվում է մինչեւ 200 000 ՀՀ դրամ Երեւան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։

Բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով եւ հաշված րոպեների ընթացքում։ Իսկ կատարված փոփոխության նպատակն է նվազեցնել Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնման միջոցով։

Հիշեցնում ենք, որ «ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 եւ ավելի նոր կամ Android 4.1 եւ ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» եւ «Google Play Store» հարթակներից։

«ASWA» բջջային հավելվածի հղումներն են․

«App Store» հարթակում

«Google Play Store» հարթակում

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին եւ ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքում հետեւյալ հղումով։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին