▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմեն Դավթյան. Քոչարյանն ասում է` հետո նորից ինձ` ղարաբաղցուս, պիտի տաս իշխանությունը

Ասում է` երկու «ղարաբաղցի» ընկերներ (ի դեպ. Վազգենն էլ իր եղբայրն էր, չէ՞) չպետք է պայքարեն միմյանց դեմ: Իսկ թե մինչև հիմա ինչ էր անում Քոչարյանը, երբ մենք ստույգ գիտենք, որ Սերժ Սարգսյանի և իր միջև պայքարն առաջին հերթին այն պատճառով էր, որ ինքը այդպես էլ «չճանաչեց» երրորդ նախագահին, որպես նախագահ, և նույնիսկ տանը նստած ժամանակ ինքն իրեն նախագահ էր զգում` բոլորի, այդ թվում և երրորդ նախագահի հանդեպ, կիմանա լոկ ինքը:
Բայց սա էլ չէ էականը. նա դրանով ասում է հետևյալը` հետո նորից ինձ` ղարաբաղցուս, պիտի տաս իշխանությունը: 2018-ին (չնայած, հարցազրույցի երկրորդ մասում դեմ չէ վարչապետ լինելուն էլ, ոնց երևում է):
Ասում է` Սերժ Սարգսյանի «վերընտրվելու ցանկությունը հասկանալի է». ենթատեքստից դուրս է ծորում ռուսական տարբերակը, որ Մեդվեդևը չցանկացավ «վերընտրվելու ցանկություն դրսևորել»` ժամանակին իրեն նախագահ «առաջարկած գործող նախագահի» և «տրոնը» հանձնեց Պուտինին:

Կից նյութն`այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին