▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր բերետավորը գումար է թռցրել ցուցարարի գրպանից

Այսօր զավեշտալի միջադեպ է գրանցվել ցույցերի ժամանակ. փողոց փակող ցուցարարներից մեկի գրպանից ոստիկանները գումար են «թռցրել»։

Լուսանկարը՝ արխիվից

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ 10:40-ի սահմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին և նրա ընկերներին բերման ենթարկելու ժամանակ:

Yerevan.today-ի հետ զրույցում տուժած քաղաքացին հաստատել է տեղեկատվությունը` նշելով, որ վճարման համար գրպանում պահած 200.000 դրամ գումարը գողացել է կարմիրբերետավորներից մեկը՝ իրեն բերման ենթարկելու պահին:

Քաղաքացին այդ մասին արդեն հաղորդում է տվել Ոստիկանության Էրեբունու բաժնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին