▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարմիր խնձոր», թե՞ ՉԶՍՊՎԱԾ ԿՐՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ

«Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ մինչև ամուսնությունը, թե՞ ավելի լավ է համբերել»,- սեքսոպաթոլոգների և հոգեբանների պնդմամբ այս հարցը ամենահաճախ հնչողներից է այցելուների կողմից: Իհարկե, արտերկրում կին-տղամարդ հարաբերություններն ավելի պարզ են ու առանց բարդույթների, իսկ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, սերն էլ ունի իր առանձնահատկությունները: Մինչև այսօր էլ գործում են այնպիսի ավանդույթներ, որոնք այլ երկրներում ուղղակի ծիծաղաշարժ կլինեին: 

Սիրող զույգերի մի մասը այսօր էլ անխախտ հետևում է պապենական «ադաթներին», և աղջիկն անպայման սեքսի հաճույքը պիտի վայելի ամուսնական առագաստում` առաջին գիշերը, իսկ նրա «անմեղությունը» բարոյականության յուրահատուկ ցուցիչ է: Ոմանք էլ անիմաստ են համարում իրենց զրկել հաճույքի և առողջության այդ շռայլ աղբյուրից… «Եթե նորահարսին համեմատում ենք չկտրված ձմերուկի հետ, ապա ինչո՞ւ դիմել ռիսկի, ավելի լավ չէ՞ մինչ ամուսնանալը իրար ճանաչել նաև անկողնում»,- մտածում են նրանք:

Այնուամենայնիվ, ի՞նչ լավ ու վատ կողմեր կան այս երկու տարբերակներում, ինչպիսի՞ն է հայերիս վերաբերմունքը նախամուսնական սեքսին այսօր` 21-րդ դարում…

Erkusov.am-ը ներկայացրել է հայ երիտասարդների կարծիքն այս հարցի վերաբերյալ:

Արմինե Պետրոսյան, 28տ., լուսանկարիչ

«Պետք է հասունանա պահը, կլինի մինչև ամուսնություն, թե ամուսնության 1-ին գիշերը: Ես ունեցել եմ մեծ, խորը սեր ու տրվել եմ: Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ էր: Մենք սիրում էինք ու գնահատում իրար, ուղղակի հիմա միասին չենք: Կոչ կանեի այդ քայլը անելուց առաջ երկար մտածել, որովհետև դրանից հետո հարաբերությունները լուրջ փոփոխություն են կրում: Եթե անգամ մերձեցման հետևանքով մտերմանում եք, շփման հիմքը դա չէ, որ պետք է լինի»:

Սարգիս Սերոբյան, 26տ, մարզիկ

«Այսօր շատ աղջիկներ վերականգնում են կուսությունը ամուսնանալու համար, բայց հնարավոր է, որ ինչ-որ թեթևաբարո կնոջ հետ ամուսնանաս, ու նա ավելի հավատարիմ կին լինի քեզ համար: Այնուամենայնիվ ես կողմ եմ, որ այդ ամենը տեղի ունենա ամուսնությունից հետո, քանի որ մեր մտածելակերպը թույլ չի տալիս այն, ինչն ամբողջ աշխարհում նորմալ ու բնական է համարվում: Հասարակության կարծիքը ինձ համար այդ հարցում շատ կարևոր է, ու եթե աղջիկը ինձ տրվի մինչև ամուսնություն, ես ինչ-որ տեղ կկորցնեմ վստահությունս նրա հանդեպ»:

Նելլի Թումանյան, 25տ., դիզայներ

«Մենք ամուսնուս հետ սեռական կյանքով սկսել ենք ապրել նախքան ամուսնությունը, մեկ տարի: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք չէ հանուն, այսպես կոչված, «կարմիր խնձորի» զրկել մեզ բնությունից տրված հաճույքից, մանավանդ, որ դա կնոջն ու տղամարդուն կապում է մի նորովի, անբացատրելի մտերմությամբ: Մենք առանց ավելորդ նախապաշարմունքների միասին գնում էինք սաունա, անցկացնում բուռն երեկոներ, ինչը շարունակվում է և հիմա, երբ ամուսիններ ենք: Ու հետաքրքիրն այն է, որ, օրինակ, նրա մտերիմ երկու ընկերները, ովքեր հայկական տիպիկ մտածողությամբ «տեղը տեղին» աղջիկներ ընտրեցին, 2 տարի է ամուսնացած են, բայց ամուսնուս պատմելով` ամենևին էլ գոհ չեն իրենց կանանցից սեքսի մեջ և արդեն կապված են սիրուհիների հետ»:


Լաուրա Սիմոնյան, 35տ., երաժիշտ

«Կարծում եմ՝ մարդ չկա, որ ամուսնությունից առաջ գոնե մեկ անգամ այդ հարցը ինքն իրեն տված չլինի: Հարաբերություններում պետք է պահպանել այն, ինչը թույլ չի տա, որ դրանք էժանանան, որ միշտ «դողաս» սիրելիիդ համար, գնահատես ձեր միասնությունը: Կարևոր է նաև, որ ձգտես միշտ թարմություն մտցնել ձեր շփումների մեջ: Ինձ թվում է՝ զույգերը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ, թե ինչու են ամուսնանում և միմյանցից ինչ են ուզում… բուռն սեր առանց սահմանափակումների՞, սառը ուղեղով համակեցությու՞ն, սերնդի շարունակությո՞ւն, թե՞… Զույգերը թող փորձեն անկողնում ճանաչել իրար այն ժամանակ, երբ հարաբերությունները հասել են որոշակի գիտակցական մակարդակի ու թող այդ դեպքում տեղի ունենա առաջին սեռական հարաբերությունը, անգամ մինչև ամուսնություն»:

Սեդա Ավագյան, 22տ., ուսանող

«Ես տրվել եմ իմ սիրած տղամարդուն չանցած երեք հանդիպում, բայց շատ զղջում եմ այդ քայլի համար, քանի որ հետո պարզվեց, որ նա ամուսնացած է: Թվում էր` կյանքս խորտակված է, բայց փառք Աստծո հանդիպեցի հասկացող ու ջերմ տղայի, ամուսնացանք: Նա ընդունեց ինձ իմ անցյալով հանդերձ, ու ես ոչինչ չթաքցրի: Գնահատում եմ այն, որ նա ոչ մի անգամ, այսպես ասած, երեսով չի տվել ջահելության իմ այդ սխալը… Բայց լինում է ժամանակ, որ ուժեղ մեղքի զգացում եմ ունենում, ինքս ինձ չեմ կարողանում ներել: Թվում է` երբ դուստրս մեծանա, չեմ կարողանա նրան պարզճակատ մաքրության կոչ անել»:

Գոռ Մանուկյան, 36տ., նկարիչ

«Կա մի հանգամանք, որ պահպանողական մտածելակերպով մարդիկ հաշվի չեն առնում: Խոսքս մարմնական համատեղելիության մասին է, ինչն անշուշտ գոյություն ունի, և ինքս իմ փորձով համոզվել եմ դրանում: Առաջին անգամ ամուսնացել եմ մեծ սիրով: Ես ուղղակի խենթանում էի նրա համար, նվերներ ու ծաղիկներ շռայլում: Մեր առաջին սեքսը տեղի ունեցավ ավանդական ձևով` ամուսնության առաջին գիշերը: Բայց հակառակ իմ սպասելիքների, մենք ամենևին էլ համատեղելի չէինք: Ու խնդիրը հենց մեր մարմնական, ֆիզիոլոգիական անհամատեղելիության ու կենսառիթմերի տարբերության մեջ էր. նա նախընտրում էր միայն պասսիվ վիճակը սեքսի մեջ, և, ինչքան էլ զարմանալի էր, բոլորովին զուրկ էր երևակայությունից: Որոշ ժամանակ հետո միապաղաղություն էր տիրում անկողնում: Մեր համատեղ կյանքը երկար չտևեց, 2 տարի: Հիմա ապրում եմ մեկ անգամ ամուսնացած, բաժանված կնոջ հետ, ում հետ մենք լիովին ներդաշնակ սեռական կյանք ենք ապրում: Հիմա համոզված եմ, որ վատ չէ, երբ կինը որոշակի սեռական փորձ է ունենում: Վաղ թե ուշ հայերս կհասկանանք, որ տառապում ենք ավելորդ և բնականոն կյանքին խանգարող բարդույթներով»:


Միսաք Սիմոնյան, 24տ., ատամնաբույժ

«Իմ կինը ինձ պետք է տրվի ամուսնության առաջին գիշերը: Կանխավայելման մեջ մեծ բավականություն կա, և փաստ է այն, որ տղամարդն էությամբ որսորդ է, ինչին ուշ ու դժվար է հասնում, ավելի է գնահատում: Իմ կարծիքով` եթե մինչև ամուսնությունը արդեն ճաշակում ես սեռական վայելքները, հարսանիքի արարողությունը կորցնում է իր խորհուրդը: Ավելի լավ է զսպել կրքերը, որպեսզի օրինական ձևով հարսանիքից հետո սկսեք մի չապրված շրջան, նորովի ճանաչեք իրար: Գիտեմ՝ դա դժվար է, բայց ինքս մեծացել եմ ավանդապաշտ ծնողների հետ ու, կարծում եմ, այն, ինչ հնուց է գալիս, ճշմարիտ է: Թե չէ, կարող է հերթով քեզ ամուսնություն առաջարկողի հետ քնես, պարզվի` ոչ մեկը համատեղելի չէ: Հետո՞… Իսկ բարոյական նորմե՞րը: Մեր պապերը մի բան գիտեին, որ շուտ էին ամուսնանում: Ամուսնությունը վիճակախաղի նման է՝ կա՛մ շահում ես, կա՛մ տանուլ տալիս, բայց ավելի լավ է այդպես, քան` արևմուտքում տիրող այլասերվածություն: Բացի այդ` սերն էլ է աշխատանք, կրակի նման այն միշտ պետք է թեժացնել, ոչ թե սպասել, որ ամուսնացար, հարաբերությունները պիտի հալած յուղի նման դասավորվեն: Երբեմն ժամանակի հետ ես սիրում»:

Կարինե Դավթյան, 30տ., վարսահարդար

«Երբ սիրում ես, ու պահը թելադրում է հենց այդ, դու դադարում ես մտածել, թե ինչ է մտածում հասարակությունը, կամ տատիկդ ու մայրիկդ քեզ ինչ են խրատել: Իրականում դու տրվում ես պահին ու վայելում այն, ինչը գուցե այդքան հրաշալի չլիներ ամուսնության առաջին գիշերը: Ես տրվել եմ ամուսնուս մինչ ամուսնությունը, և հիմա էլ միասին ենք, դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի… Առաջին մերձեցման համար այդ ժամանակը զգում են միայն զույգերը: Անիմաստ է սահմանել ինչ-որ օր, թեկուզ հարսանքից հետո… Եթե ձեր մեջ ամեն ինչ անկեղծ է, կա ձգտում շարունակական հարաբերությունների ու մարմնական շփումը կլրացնի հոգեկան շփմանը, ուրեմն տրվեք առանց վարանելու: Մեր առաջին սեքսից հետո ես ավելի հարազատացա ներկայիս ամուսնուս հետ, որովհետև երկուսս էլ սիրում էինք, ու մինչև հիմա էլ սիրտս թրթռում է նրա համար»:


Ինչպես ասում են, որքան մարդ՝ այնքան բնավորություն, այնքան ճակատագիր: Սիրո հարցում անիմաստ է ծրագրելը կամ նախատեսելը, այստեղ հիմնականում 2X2-ը բոլորովին տարբեր է լինում 4-ից: Պարզապես կարևոր է, որ գոնե ինքդ քեզ չխաբես: Սթափությունը պետք է ամեն պարագայում, թե չէ կստացվի այն անեկդոտի նման, երբ կույր կրքով ամուսնացած տղային որոշ ժամանակ հետո հարցնում են` «Ինչպե՞ս է հրեշտակդ», պատասխանում է. «Հրեշը մնացել է, բայց տակինը կորել»:

Ճիշտ է` մարդկությունը գիտական ոլորտներում անվերջ արձանագրում է նորանոր ձեռքբերումներ` այդպես էլ մնալով անհաս սիրո գաղտնիքներին, բայց այնուամենայնիվ ամփոփիչ խոսք արժե լսել մասնագետից, ով ամեն օր գործ ունի նմանատիպ անձնական խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Այս հակասական թեմայի շուրջ իր խորհուրդներով օգնելու համար զրուցեցի մի քանի սեքսոպաթոլոգի հետ, և նրանց բուն ասելիքը խնդրի շուրջ հետևյալն էր.

«Եթե դուք ակնկալում եք սիրավեպի երկարատև շարունակություն, ապա շտապել պետք չէ: Աղջիկների մեծամասնությունը զղջում են նրա համար, որ տղային տրվել են մինչև ամուսնությունը, մյուսները` դժգոհում, որ շատ են ձգձգել այդ անել: Այս դեպքում խորհուրդը հետևյալն է. ամեն ինչ կախված է տղամարդուց և նրա հայացքներից: Ոմանք ձեզ մատչելի աղջիկ կհամարեն, եթե դուք հարմարավետ տեղավորվեք անկողնում չանցած ծանոթությունից կես տարի: Մյուսները մեծ արժանիք կհամարեն, եթե թույլ տաք սեռական վայելքներ հենց երկրորդ հանդիպմանը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ եք դուք սպասում սիրավեպից, առաջնային են այն բարոյական արժեքները, որոնք ընդունելի են ձեր երկուսի համար, կարևոր է հարաբերությունների հասունությունը: Բայց մի բան հստակ է՝ երբեք որոշում մի կայացրեք այն ժամանակ, երբ սթափ վիճակում չեք»: Սպասե՞լ «առաջին գիշերվան», թե՞ վստահել հիմնական բնազդին «Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ մինչև ամուսնությունը, թե՞ ավելի լավ է համբերել»,- սեքսոպաթոլոգների և հոգեբանների պնդմամբ այս հարցը ամենահաճախ հնչողներից է այցելուների կողմից: Իհարկե, արտերկրում կին-տղամարդ հարաբերություններն ավելի պարզ են ու առանց բարդույթների, իսկ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, սերն էլ ունի իր առանձնահատկությունները: Մինչև այսօր էլ գործում են այնպիսի ավանդույթներ, որոնք այլ երկրներում ուղղակի ծիծաղաշարժ կլինեին: 

  1. Սիրող զույգերի մի մասը այսօր էլ անխախտ հետևում է պապենական «ադաթներին», և աղջիկն անպայման սեքսի հաճույքը պիտի վայելի ամուսնական առագաստում` առաջին գիշերը, իսկ նրա «անմեղությունը» բարոյականության յուրահատուկ ցուցիչ է: Ոմանք էլ անիմաստ են համարում իրենց զրկել հաճույքի և առողջության այդ շռայլ աղբյուրից… «Եթե նորահարսին համեմատում ենք չկտրված ձմերուկի հետ, ապա ինչո՞ւ դիմել ռիսկի, ավելի լավ չէ՞ մինչ ամուսնանալը իրար ճանաչել նաև անկողնում»,- մտածում են նրանք:

    Այնուամենայնիվ, ի՞նչ լավ ու վատ կողմեր կան այս երկու տարբերակներում, ինչպիսի՞ն է հայերիս վերաբերմունքը նախամուսնական սեքսին այսօր` 21-րդ դարում… Blognews.am-ը ներկայացրել է հայ երիտասարդների կարծիքն այս հարցի վերաբերյալ:

    Արմինե Պետրոսյան, 28տ., լուսանկարիչ

    «Պետք է հասունանա պահը, կլինի մինչև ամուսնություն, թե ամուսնության 1-ին գիշերը: Ես ունեցել եմ մեծ, խորը սեր ու տրվել եմ: Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ էր: Մենք սիրում էինք ու գնահատում իրար, ուղղակի հիմա միասին չենք: Կոչ կանեի այդ քայլը անելուց առաջ երկար մտածել, որովհետև դրանից հետո հարաբերությունները լուրջ փոփոխություն են կրում: Եթե անգամ մերձեցման հետևանքով մտերմանում եք, շփման հիմքը դա չէ, որ պետք է լինի»:

    Սարգիս Սերոբյան, 26տ, մարզիկ

    «Այսօր շատ աղջիկներ վերականգնում են կուսությունը ամուսնանալու համար, բայց հնարավոր է, որ ինչ-որ թեթևաբարո կնոջ հետ ամուսնանաս, ու նա ավելի հավատարիմ կին լինի քեզ համար: Այնուամենայնիվ ես կողմ եմ, որ այդ ամենը տեղի ունենա ամուսնությունից հետո, քանի որ մեր մտածելակերպը թույլ չի տալիս այն, ինչն ամբողջ աշխարհում նորմալ ու բնական է համարվում: Հասարակության կարծիքը ինձ համար այդ հարցում շատ կարևոր է, ու եթե աղջիկը ինձ տրվի մինչև ամուսնություն, ես ինչ-որ տեղ կկորցնեմ վստահությունս նրա հանդեպ»:

    Նելլի Թումանյան, 25տ., դիզայներ

    «Մենք ամուսնուս հետ սեռական կյանքով սկսել ենք ապրել նախքան ամուսնությունը, մեկ տարի: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք չէ հանուն, այսպես կոչված, «կարմիր խնձորի» զրկել մեզ բնությունից տրված հաճույքից, մանավանդ, որ դա կնոջն ու տղամարդուն կապում է մի նորովի, անբացատրելի մտերմությամբ: Մենք առանց ավելորդ նախապաշարմունքների միասին գնում էինք սաունա, անցկացնում բուռն երեկոներ, ինչը շարունակվում է և հիմա, երբ ամուսիններ ենք: Ու հետաքրքիրն այն է, որ, օրինակ, նրա մտերիմ երկու ընկերները, ովքեր հայկական տիպիկ մտածողությամբ «տեղը տեղին» աղջիկներ ընտրեցին, 2 տարի է ամուսնացած են, բայց ամուսնուս պատմելով` ամենևին էլ գոհ չեն իրենց կանանցից սեքսի մեջ և արդեն կապված են սիրուհիների հետ»:


    Լաուրա Սիմոնյան, 35տ., երաժիշտ

    «Կարծում եմ՝ մարդ չկա, որ ամուսնությունից առաջ գոնե մեկ անգամ այդ հարցը ինքն իրեն տված չլինի: Հարաբերություններում պետք է պահպանել այն, ինչը թույլ չի տա, որ դրանք էժանանան, որ միշտ «դողաս» սիրելիիդ համար, գնահատես ձեր միասնությունը: Կարևոր է նաև, որ ձգտես միշտ թարմություն մտցնել ձեր շփումների մեջ: Ինձ թվում է՝ զույգերը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ, թե ինչու են ամուսնանում և միմյանցից ինչ են ուզում… բուռն սեր առանց սահմանափակումների՞, սառը ուղեղով համակեցությու՞ն, սերնդի շարունակությո՞ւն, թե՞… Զույգերը թող փորձեն անկողնում ճանաչել իրար այն ժամանակ, երբ հարաբերությունները հասել են որոշակի գիտակցական մակարդակի ու թող այդ դեպքում տեղի ունենա առաջին սեռական հարաբերությունը, անգամ մինչև ամուսնություն»:

    Սեդա Ավագյան, 22տ., ուսանող

    «Ես տրվել եմ իմ սիրած տղամարդուն չանցած երեք հանդիպում, բայց շատ զղջում եմ այդ քայլի համար, քանի որ հետո պարզվեց, որ նա ամուսնացած է: Թվում էր` կյանքս խորտակված է, բայց փառք Աստծո հանդիպեցի հասկացող ու ջերմ տղայի, ամուսնացանք: Նա ընդունեց ինձ իմ անցյալով հանդերձ, ու ես ոչինչ չթաքցրի: Գնահատում եմ այն, որ նա ոչ մի անգամ, այսպես ասած, երեսով չի տվել ջահելության իմ այդ սխալը… Բայց լինում է ժամանակ, որ ուժեղ մեղքի զգացում եմ ունենում, ինքս ինձ չեմ կարողանում ներել: Թվում է` երբ դուստրս մեծանա, չեմ կարողանա նրան պարզճակատ մաքրության կոչ անել»:

    Գոռ Մանուկյան, 36տ., նկարիչ

    «Կա մի հանգամանք, որ պահպանողական մտածելակերպով մարդիկ հաշվի չեն առնում: Խոսքս մարմնական համատեղելիության մասին է, ինչն անշուշտ գոյություն ունի, և ինքս իմ փորձով համոզվել եմ դրանում: Առաջին անգամ ամուսնացել եմ մեծ սիրով: Ես ուղղակի խենթանում էի նրա համար, նվերներ ու ծաղիկներ շռայլում: Մեր առաջին սեքսը տեղի ունեցավ ավանդական ձևով` ամուսնության առաջին գիշերը: Բայց հակառակ իմ սպասելիքների, մենք ամենևին էլ համատեղելի չէինք: Ու խնդիրը հենց մեր մարմնական, ֆիզիոլոգիական անհամատեղելիության ու կենսառիթմերի տարբերության մեջ էր. նա նախընտրում էր միայն պասսիվ վիճակը սեքսի մեջ, և, ինչքան էլ զարմանալի էր, բոլորովին զուրկ էր երևակայությունից: Որոշ ժամանակ հետո միապաղաղություն էր տիրում անկողնում: Մեր համատեղ կյանքը երկար չտևեց, 2 տարի: Հիմա ապրում եմ մեկ անգամ ամուսնացած, բաժանված կնոջ հետ, ում հետ մենք լիովին ներդաշնակ սեռական կյանք ենք ապրում: Հիմա համոզված եմ, որ վատ չէ, երբ կինը որոշակի սեռական փորձ է ունենում: Վաղ թե ուշ հայերս կհասկանանք, որ տառապում ենք ավելորդ և բնականոն կյանքին խանգարող բարդույթներով»:


    Միսաք Սիմոնյան, 24տ., ատամնաբույժ

    «Իմ կինը ինձ պետք է տրվի ամուսնության առաջին գիշերը: Կանխավայելման մեջ մեծ բավականություն կա, և փաստ է այն, որ տղամարդն էությամբ որսորդ է, ինչին ուշ ու դժվար է հասնում, ավելի է գնահատում: Իմ կարծիքով` եթե մինչև ամուսնությունը արդեն ճաշակում ես սեռական վայելքները, հարսանիքի արարողությունը կորցնում է իր խորհուրդը: Ավելի լավ է զսպել կրքերը, որպեսզի օրինական ձևով հարսանիքից հետո սկսեք մի չապրված շրջան, նորովի ճանաչեք իրար: Գիտեմ՝ դա դժվար է, բայց ինքս մեծացել եմ ավանդապաշտ ծնողների հետ ու, կարծում եմ, այն, ինչ հնուց է գալիս, ճշմարիտ է: Թե չէ, կարող է հերթով քեզ ամուսնություն առաջարկողի հետ քնես, պարզվի` ոչ մեկը համատեղելի չէ: Հետո՞… Իսկ բարոյական նորմե՞րը: Մեր պապերը մի բան գիտեին, որ շուտ էին ամուսնանում: Ամուսնությունը վիճակախաղի նման է՝ կա՛մ շահում ես, կա՛մ տանուլ տալիս, բայց ավելի լավ է այդպես, քան` արևմուտքում տիրող այլասերվածություն: Բացի այդ` սերն էլ է աշխատանք, կրակի նման այն միշտ պետք է թեժացնել, ոչ թե սպասել, որ ամուսնացար, հարաբերությունները պիտի հալած յուղի նման դասավորվեն: Երբեմն ժամանակի հետ ես սիրում»:

    Կարինե Դավթյան, 30տ., վարսահարդար

    «Երբ սիրում ես, ու պահը թելադրում է հենց այդ, դու դադարում ես մտածել, թե ինչ է մտածում հասարակությունը, կամ տատիկդ ու մայրիկդ քեզ ինչ են խրատել: Իրականում դու տրվում ես պահին ու վայելում այն, ինչը գուցե այդքան հրաշալի չլիներ ամուսնության առաջին գիշերը: Ես տրվել եմ ամուսնուս մինչ ամուսնությունը, և հիմա էլ միասին ենք, դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի… Առաջին մերձեցման համար այդ ժամանակը զգում են միայն զույգերը: Անիմաստ է սահմանել ինչ-որ օր, թեկուզ հարսանքից հետո… Եթե ձեր մեջ ամեն ինչ անկեղծ է, կա ձգտում շարունակական հարաբերությունների ու մարմնական շփումը կլրացնի հոգեկան շփմանը, ուրեմն տրվեք առանց վարանելու: Մեր առաջին սեքսից հետո ես ավելի հարազատացա ներկայիս ամուսնուս հետ, որովհետև երկուսս էլ սիրում էինք, ու մինչև հիմա էլ սիրտս թրթռում է նրա համար»:


    Ինչպես ասում են, որքան մարդ՝ այնքան բնավորություն, այնքան ճակատագիր: Սիրո հարցում անիմաստ է ծրագրելը կամ նախատեսելը, այստեղ հիմնականում 2X2-ը բոլորովին տարբեր է լինում 4-ից: Պարզապես կարևոր է, որ գոնե ինքդ քեզ չխաբես: Սթափությունը պետք է ամեն պարագայում, թե չէ կստացվի այն անեկդոտի նման, երբ կույր կրքով ամուսնացած տղային որոշ ժամանակ հետո հարցնում են` «Ինչպե՞ս է հրեշտակդ», պատասխանում է. «Հրեշը մնացել է, բայց տակինը կորել»:

    Ճիշտ է` մարդկությունը գիտական ոլորտներում անվերջ արձանագրում է նորանոր ձեռքբերումներ` այդպես էլ մնալով անհաս սիրո գաղտնիքներին, բայց այնուամենայնիվ ամփոփիչ խոսք արժե լսել մասնագետից, ով ամեն օր գործ ունի նմանատիպ անձնական խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Այս հակասական թեմայի շուրջ իր խորհուրդներով օգնելու համար զրուցեցի մի քանի սեքսոպաթոլոգի հետ, և նրանց բուն ասելիքը խնդրի շուրջ հետևյալն էր.

    «Եթե դուք ակնկալում եք սիրավեպի երկարատև շարունակություն, ապա շտապել պետք չէ: Աղջիկների մեծամասնությունը զղջում են նրա համար, որ տղային տրվել են մինչև ամուսնությունը, մյուսները` դժգոհում, որ շատ են ձգձգել այդ անել: Այս դեպքում խորհուրդը հետևյալն է. ամեն ինչ կախված է տղամարդուց և նրա հայացքներից: Ոմանք ձեզ մատչելի աղջիկ կհամարեն, եթե դուք հարմարավետ տեղավորվեք անկողնում չանցած ծանոթությունից կես տարի: Մյուսները մեծ արժանիք կհամարեն, եթե թույլ տաք սեռական վայելքներ հենց երկրորդ հանդիպմանը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ եք դուք սպասում սիրավեպից, առաջնային են այն բարոյական արժեքները, որոնք ընդունելի են ձեր երկուսի համար, կարևոր է հարաբերությունների հասունությունը: Բայց մի բան հստակ է՝ երբեք որոշում մի կայացրեք այն ժամանակ, երբ սթափ վիճակում չեք»:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին