▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմրախայտի ապօրինի որս՝ «Խոսրովի արգելոց»-ում

Սույն թվականի օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհված տարածքներում հետմարման աշխատանքների ընթացքում, իրականացրել են դիտարկումներ հատուկ պահպանվող  տարածքի բոլոր տեղամասերում, որի ընթացքում, օգոստոսի 28-ի գիշերվա Ժամը 2:30-ին արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են Նիվա մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է  «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ, մեկ մարտկոց, երկու հոսանքի ձևափոխիչ և ձկնորսական այլ պարագաներ:

Մեքենայում եղել են ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն և 1977թ. ծնված Վ. Պ.-ն: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Արարատի տարածքային բաժին: ՀՀ բնապահպանության նախարարության և ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվել է առգրավված ձկան և որսամիջոցների հաշվառում: Հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:

Նախնական տվյալներով ձկնորսությունն իրականացվել է առանց ձկնորսության թույլտվության և անթույլատրելի եղանակով` էլեկտրահարման միջոցով: Ոստիկանության հետ համատեղ կազմվել են արձանագրություններ, նյութեր և փոխանցվել քննչական մարմիններին` համապատասխան քննություն իրականացնելու նպատակով: Քննության արդյունքում կհստակեցվեն իրավախախտման վայրը և իրավախախտների ամբողջական շրջանակը:

1

3

2

IMG_6037

ՀՀ Բնապահպանության նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին