▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլանը կոչ է արել 15 օրով դադարեցնել դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցմանը։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում պատկան մարմիններին կոչ է արել կորոնավիուրսի տարածման դեմ առնելու եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար 15 օրով դադարեցնել մանկապարտեզների աշխատանքը եւ դպրոցներում ու ԲՈՒՀ–երում դասերը։

Նշենք, որ մարտի 11–ին Թուրքիայի առողջապահության նախարարը հայտնել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Թուրքիայում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին