«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Աջափնյակում հայտնել է, որ մայրաքաղաքում կառուցվում է 24 մանկապարտեզ, որից միայն 5-ը՝ Աջափնյակում։
«Հիմնանորոգվում է հարյուրավոր կիլոմետր ճանապարհ, որից 11-ը՝ միայն Աջափնյակում։ Կառուցվում են այգիներ, բակեր, և այսպես շարունակ։ Այս ամենը եղել է ձեր պահանջով»,- նշել է նա։
Ավելի ուշ, Տիգրան Ավինյանը լուսանկարներն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել է․
«Աջափնյակում քարոզարշավը ընթացքի մեջ է։ Զրուցում ենք աջափնյակցիների հետ՝ հուզող հարցերի մասին։
Ասե՛ք, կանե՛նք, սիրելի երևանցիներ»։


