▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարող ա՞ հետախուզման մեջ գտնվող որոշ մարդիկ կազինոյի կարիք ունեն». Նիկոլ Փաշինյան

Աղբահանության խնդրի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետին տեղեկացրեց, որ «Սանիթեք»-ի դեմ քրեական գործ է հարուցվել հարկային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ. «Կարող ա՞ որոշ մարդիկ, որ հետախուզման մեջ են Լիբանանում, գումարի կարիք ունեն, որոշ հաշիվներ կալանքի տակ դրած են, կազինոյի, Բադեն-Բադենի, փողի կարիք ունեն...»,- արձագանքեց Փաշինյանը՝ պարզաբանելով նաև ավելի վաղ հնչեցրած իր հետևյալ հայտարարությանը. ««Սանիթեք»-ի, իրա կապերի հետ կապված ինֆորմացիներ կան, բայց քանի որ ճշտված չեն, հարկ չեմ համարի շատ խոսել: Լիբանան, բարձրաստիճան նախկին պաշտոնյայի եղբայր, կապեր... սենց նյուանս կա»:

ՀՀ վարչապետը թերևս նկատի ունի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրան ապաստան է տվել Լիբանանի կառավարության նախկին նախարարը:

Տեղեկացնենք, որ «Սանիթեք»-ը լիբանանյան ընկերություն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին