Այս պահին Ազգային ժողովը քննարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռմխծելիությունից զրկելու վերչաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Այն, որ ԱԺ-ին ձեր միջնորդությունը բացարձակ ապօրինի է, դա փաստ է: Այս մասին, դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով Ազգային ժողովում ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ միջնորդագիրը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի այսօր, սակայն ձեզ չի հաջողվելու որևէ մեկին համոզել, որ ձեր ներկայացրած միջնորդության հիմքում կա որևէ փաստ, որը անմիջական կերպով առնչվում է Գագիկ Ծառուկյանին»:
Տոնոյանը հիշեցրեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է տալիս, նույնիսկ ձայնագրություններ կան: Տոնոյանն ապա հետաքրքրվեց, թե 2017-ին լինելով գլխավոր դատախազ՝ ինչո՞ւ մամուլում հրապարակված բազմաթիվ կաշառքի փաստերով նման մեղադրանքներ չեն առաջադրել:
Իվետա Տոնոյանի հարցերի պահին դահլիճում ձայներ լսվեցին. «Կարո՞ղ եք չծվծվալ տեղից»,- գործընկերներին դիմեց պատգամավորը:


