▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կասկածներ ունեմ՝ ՔՊ-ն հրահանգ է ստացել Ալիևից, բայց չեն կարող ինձ լռեցնել». Թագուհի Թովմասյան

«Կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հրահանգ է ստացել Իլհամ Ալիևից, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարանում չունենա նախագահ, որովհետև ես միակ ընդդիմադիր պաշտոնյան էի։ Ես նաև միակ ընդդիմադիր պաշտոնյան էի ԱԺ-ում, որը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրացրել է և շարունակելու եմ բարձրացնել միջազգային ատյաններում»,- այս մասին մամուլի այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելով ՔՊ-ն չի կարող իրեն լռեցնել։ «Իմ գործունեությունը շարունակելու եմ որպես պագամավոր, և ամեն անգամ իմ գրությունները միջազգային դերակատարներին ուղարկելուց առաջ ես գրելու եմ՝ ապօրինաբար պաշտոնազրկված հանձնաժողովի նախագահ»,- ասաց Թովմասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին