▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատարելու ենք մեր պարտավորությունները Հայաստանի առջև. Պուտին

 

Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը:

Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է РТР հեռուստաընկերության «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների հետ կապված հարցեր չունի:

«ԼՂ հարցի վերաբերյալ ես մշտական կապի մեջ եմ Փաշինյանի հետ»,-ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ այս պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այս պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք,  կատարում ենք եւ շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները», - ասել է Պուտինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին