▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատարյալ սեքս. մաս 1

 

 

Կատարյալ սեքսի համար կատարյալ նախապայմաններ են անհրաժեշտ: Մի քանի խորհուրդ ներկայացնում ենք ստորև.

 Սեքսով զբաղվեք միայն այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքն ունեք և ուզում եք դա: Սնվել, երբ քաղցած չեք կամ ըմպել, երբ ծարավ չեք, նմանապես սեքսով զբաղվել, երբ դրա կարիքը չունեք, անիմաստ է, համապատասխանաբար նաև հաճելի չէ: Լիարժեք կյանքի գաղտնիքը սա է` կերեք, խմեք, նաև սեքսով զբաղվեք, երբ դրա ցանկությունն ունեք:

Զուգընկերոջ սեքսուալության ընկալումը շատ առումներով պայմանավորված է նաև հոտով: Օրինակ, եգիպտուհիներն այս մասին հնուց գիտեին: Դրա համար մինչ սիրելիի հետ հանդիպելը նրանք հատուկ անուշաբույր նյութերով լոգանք էին ընդունում: Դուք կարող եք տարբեր բույրերի միջոցով անկրկնելի մթնոլորտ ստեղծել, որը կօգնի ձեզ ու ձեր սիրելիին կտրվել շրջապատից և կենտրոնանալ բացառապես մեկմեկու վրա: Ժամանակի ընթացքում դուք կգտնեք հենց ձեր բույրը, այն բույրը, որը հատկապես դուր է գալիս ձեզ ու ձեր զուգընկերոջը սեռական մերձեցման ժամանակ: Առավել սեքսուալ են համարվում դարչինի, վանիլի, շոկոլադի բույրերը:

Մի մոռացեք` շտապել պետք չէ… Նախնական քնքշանքները կօգնեն ձեզ թուլանալ, ինչը կօգնի  ձեզ ավելի ուշ օրգազմի հասնել: Փորձեք հնարավորինս հաճախ կրկնել ձեր զուգընկերոջը, որ նրա շոյանքը ձեզ դուր է գալիս: Դրա համար էլ փոխադարձ անշտապ շոյանքները սեռական ակտն ավելի հաճելի կդարձնեն:

Մինչ անմիջական սեռական մերձեցումն ինքներդ ձեզ հարց տվեք. իրականում ի՞նչ եք ուզում: Միգուցե դուք բնավ էլ սեքս չեք ուզում, հնարավոր է` զուգընկերոջ հետ պարզապես հոգևոր շփման կարիք ունեք:

Պետք չէ մշտապես սեքսով զբաղվել նույն դիրքում, այսպես մկանների զգայունությունն աստիճանաբար նվազում է: Որպեսզի զգացողությունների սրությունը պահպանվի, անհրաժեշտ է բոլոր հնարավոր դիրքային փորձեր կատարել:

Որպեսզի սեքսը չձանձրացնի, փորձեք նորարարություն մտցնել ոչ միայն ձեր կերպարի մեջ, այլև միջավայրում: Օրինակ կարող եք զուգընկերոջն ուրախացնել գեղեցիկ և սեքսուալ ներքնազգեստով կամ պարզապես բուրավետ մոմեր վառելով: Նույնիսկ անկողնու նոր ու հետաքրքիր ծածկոցը կարող է տղամարդու ուղեղում ընկալվել որպես նորություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին