Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել՝ Փաստորեն, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հովվապետական ծառայության մեջ է:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «Սիվիլնեթը», հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այս իրավիճակից ելնելով, լքել է երկիրը, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Հայոց Եկեղեցու զավակների մոտ, նաև հրճվանք Հայոց Եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում:
Կարդացեք նաև՝ «Սիվիլնեթը» ապատեղեկատվություն է տարածում՝ հրճվանք տարածելով Հայոց Եկեղեցուն վարկաբեկել տենչացողների շրջանակներում


