▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայացավ Վիվառո Նյուզ կայքի շնորհանդեսը

Վիվառո Նյուզ կայքն արդեն մի քանի օր է, ինչ իր օգտատարերին հասանելի է բոլորովին նոր տարբերակով:

Նոր դիզայն, նոր ֆունկցիաներ, որոնց շնորհիվ օգտատարերն ավելի հեշտ ու արագ կկողմնորոշվեն և հնարավորություն կունենան ֆիլտրել իրենց հոգեհարազատ նյութերը:

Վիվառո նյուզը այլևս միայն սպորտային կայք չէ, այն հասանելի է նաև մշակութասերներին և նրանց, ովքեր հետաքրքվում են բիզնեսով, և ժամանակակից աշխարհն իր ուսերի վրա պահող տեխնոլոգիաներով:

Հունիսի 13-ին կայացավ կայքի շնորհանդեսը, որին ներկա էին հյուրեր տարբեր սպորտային կայքերից, մշակութային դեմքեր և աշխատակիցներ տարբեր հեռուստաընկերություններից:

Շնորհանդեսն անցավ ընկերական, հաճելի մթնոլորտում:

Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու կայքի աշխատանքին, աշխատակիցներին և աշխատանքային օրվա ավարտը անցկացնել իրենց գործընկերների հետ՝ վայելելով «Կովկաս» պանդոկի հյուրասիրությունը:

Վիվառո Նյուզ՝ սպորտ և ոչ միայն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին