▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԲ-ն տեղյակ է ՀՀ բանկերից մեկում կատարված խարդախության փորձից.168.am

168.am-ը գրում է.ՀՀ Կենտրոնական բանկը, ի պատասխան մեր հարցման, հայտնել է, որ տեղյակ է ՀՀ բանկերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին (քարտերի միջոցով փորձ է արվել խարդախություն անել): ԿԲ-ն նշում է, որ ներկա պահին ուսումնասիրություններ են կատարվում՝ մանրամասները պարզելու համար: Նաև նախնական տեղեկացնում են, որ խոսքը գնում է ոչ թե կիբեռհարձակման, այլ սահմանափակ թվով հաճախորդների քարտային հաշիվներով զեղծարարության իրականացման մասին: Նշենք, ՎՏԲ-Հայաստան բանկը արդեն հաստատել է, որ Հայաստանից դուրս գտնվող շուրջ 200 քարտերից փորձել է արվել խարդախություն կատարել։ Դա հայտնաբերվել է վաղ առավոտյան: Բանկը ձեռնարկել է համապատասխան քայլեր, և հետագա փորձերը կանխվել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին