▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի. Աշոտյան

«ՀՀԿ-ն աշխատանքային հարաբերություններ է պահպանել, ստեղծել ու զարգացրել այսօրվա ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր հիմնական դերակատարների հետ: Այդ հարաբերություններն աշխատանքային են, թույլ են տալիս եզրակացնելու, որ չի բացառվում ընդհանուր եզրերի ստեղծումը քաղաքական տարբեր ուժերի հետ: Մենք այդ հավաքի հետ կապված տեղեկությունները ստացել ենք, բայց չենք քննարկել առնչվելու կամ չառնչվելու հարցը:

Կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ինչպիսի՞ առնչություն կունենանք, կուսակցությունը դեռ չի որոշել»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցությունը կմիանա՞ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած համապետական հանրահավաքին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Վստահաբար, առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու ՀՀ-ում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ պարզապես ոտքի կանգնել և ծափահարել իրենց»,- ասել է Աշոտյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին