▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեցցե Շանթ Հարությունյանը, բայց ոչ նրա համար, որ մեծ հեղափոխական է...

Կեցցե Շանթ Հարությունյանը .... կհարցնեք ինչու, որովհետև նա մեծ հեղափոխական է: Ոչ ամենևին էլ ոչ: Նա մեծ հեղափոխական չէ: Նախ և առաջ նա մեծ ռոմանտիկ էր ու հենց դա էլ պատճառ դարձավ նրա սկսած գործի ձախողման, որն ի դեպ արդեն դատապարտված էր ի սկզբանե: Նա ուղղակի մեծ զգացմունքայնություն ունեցող ռոմանտիկ հայրենասեր էր, մոտավորապես Հովսեփ Էմինի կամ Շահամիր Շահամիրյանի նման, ով չեղած Հաայաստանի համար օրենքներ էր գրում կամ ռազմարվեստի հարցեր լուծում: Մի խոսքով: Իր ռոմանտիզմի ու զգացմունքայնության պատճառով անհաջողության մատնվեց հայրենասիրական իր ձեռնարկը` ազատել երկիրն ու ժողովրդին անկենսունակ ու ապիկար իշխանություններից … սակայն կային և հիմա էլ կան հարցեր, հարցեր ... նախ ազատելոցւ հետո այդ բացը պիտի լրացվեր, բացված այդ դատարկությունը պետք է լցվեր, իսկ փոխարինող նրանք չունեին, կամ գոնե տեսադաշտ չհանեցին: 
Անկեղծ ասած՝  երբևէ չեմ հավատա, որ Շանթի սկսած գործն ընդամենը մի շոու էր, բեմականացում` ըստ նախապես գրված սցենարի: Կարծում եմ՝ դա նրա ոճը չի, ուղղակի ոնց ասում են` դա  «նրա հագով չէ»: Այ դա Մեծն Փութինասերի ոճն էր, որ ի վերջո բերեց նրան քաղաքական սնանկացման ու հեղինակազրկման նույնիսկ իր հայրենի երկրի` ԱՄՆ իշխանությունների աչքում: Իսկ Շանթը այդ քայլին չէր գնա, դա Շանթինը չէ: Թեև արդեն ոնց ասում են սկսվել է այս համատեքստում լրատվական հոսքի գործադրումը և օգտագործելով ռուսական Հանրայինի լրաքաղը Երևանյան դեպքերի մասին, արդեն այդ տեսանյութը դառնում է մի տեսակ իրեղեն ապացույց, այն բանի, որ ականատես եղանք հերթական քաղաքական շոուին և ուղերձն հասել է հասցեատիրոջը, ես կասեի հասցեատերերին, որ ունի մոտավոր այսպիսի բովանդակություն. բա տեսնում եք մենք ժողովրդավար երկիր ենք ոստիկանության բարեկիթ ուղեկցությամբ հեղափոխականները գնում են նախագահական պալատը գրավելու, ճիշտ ու ճիշտ լուսավորյալ Եվրոպայի ու ժողովրդավար ԱՄՆ-ի` հեղափոխությունների մասին գրած կանոնների ու նույնիսկ դիզայներական ձևաչափի, իսկ մյուս կողմից էլ` եկեք հասեք շուտ արեք ձեզ փեշքեշ տրված երկրին տեր կանգնեք տիրություն արեք այլապես տեսնում եք ապստամբները կարող են գլուխ բարձրացնել ու իրավիճակը ապակայունացնել կամ առհասարակ դարձնել անկանխատեսելի ու անկառավարելի: Թեև իրականում էլ, էս կարգի կառավարումից ով դժգոհ չէր լինի ու չէր ուզի հեղափոխություն անել: Մի խոսքով, ակամա Շանթը կդառնա իմատատոր երկրի ներսի լսարանի համար և հեղափոխական առաջնորդ դրսի լսարանի համար, ակամ Շանթի ձեռքով կրակից շագանակներ կհանվեն, ով կուշտ էր ու երջանիկ կշարուակի նույն կերպ, իսկ ժողովրդին կմնա հույսը, թե կլինի մի օր որ վերևից նայեն ու տեսնեն թե աշխարհը ինչի համար է էսպես ծուռ, ոնց ասել է մեծ դերասանուհին իր հայտնի դերերից մեկում:

ՀրԱգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին