▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների ստորագրված ցուցակները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր իր կայքում հրապարակել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները: Չնայած դրան`ցուցակները կամ դժվար են բացվում, կամ գրեթե չեն բացվում: Այս տեխնիկական խնդիրը  ըստ ԿԸՀ մամլո ծառայությունի` պայմանավորված է այն բանով, որ ցուցակները PDF տիպի ֆայլերով են տեղադրվել, այսիքն` փաստաթղթերի ծավալը մեծ է ու որակը լավն է, հետևաբար էլ մի փոքր դժվար են բացվում:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում անցած տարի կատարված փոփոխությունների արդյունքում ընդդիմության առաջարկով Ազգային ժողովն ընդունեց ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջը: Դրանցով հնարավոր է ստուգել՝ արդյոք Հայաստանում չբնակվող ՀՀ քաղաքացիների փոխարեն ընտրություն կատարվե՞լ է, թե՞ ոչ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին