▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանաբանական այգու նապաստակի ու կրիայի ընկերության մասին

Երեւանի կենդանաբանական այգուց հայտնում են

«Մեր այգու պատագոնյան մարան (նապաստակ) և խթանակիր կրիան ընկերներ են։ 
Նախաճաշն էլ սկսում են միասին։ 
Պատագոնյան մարան հանդիպում է բացառապես Արգենտինայի տարածքում:


Չնայած մարմնակազմությանը՝ արագավազ է, կարող է զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն: Ի տարբերություն այս ընտանիքին պատկանող մյուս տեսակների` դրսևորում է կրծողներին ոչ բնորոշ վարքագիծ. ակտիվ է առավելապես ցերեկային ժամերին, սիրում է արևի լոգանքներ ընդունել, վազում է ցատկոտելով:

 Աֆրիկյան խթանակիր կրիան ցամաքային կրիաներից մեծությամբ երրորդն է աշխարհում։ Հասուն տեսակների երկարությունը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ մինչև 90 կգ։ Կյանքի առաջին տարիներին արագ մեծանում է՝ հասնելով 15-25սմ-ի։ Տարածված է չոր, տոթ, անջրդի վայրերում, անապատներում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին