▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենսաչափական» թալան

Այսօր որոշել էի գնալ անձնագրային բաժին և ձեռք բերել նոր անձնագիր, այսպես կոչված կենսաչափական անձնագիր`(Հայաստանից դուրս օգտագործվող): 
Պարզվեց որ այն ստանալու համար նախ և առաջ հարկավոր է նույնականացման քարտ ձեռք բերել` Հայաստանի ներսում օգտագործելու համար: Ընդհանուր առմամբ կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի համար մուծումները կազմեցին 28 600 դրամ ! (որից 25 600 դրամ արժեր կենսաչափականը, 3000` քարտը):
Այնուհետև հարցրեցի ինչ ժամկետում պատրաստ կլինեն իմ փաստաթղթերը. Ու այստեղ բացահայտվեց մեր 
«մուրացկան» պետության դեմքը. 

Եթե դուք առանց հավելյալ գումար վճարելու եք ուզում ստանալ անձնագիրը, ապա միայն 15 աշխատանքային օր հետո, կամ մոտ 21 օր!!! Եթե հավելյալ կվճարեք 10 000 դրամ, կստանաք 3 օրից, եթե 30 000 դրամ, ապա 1 օրից:
Քանի որ ցանկություն ունեի մեկնել Կրասնոդար` հանդիպելու բարեկամներիս և երկրպագելու մարտի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավքականին, անվճար ժամկետի մեջ չէի տեղավորվում և որոշեցի վճարել 10 000 հավելյալ դրամ:
Սակայն ինձ սպասում էր ևս մեկ անակնկալ. Եթե ուզում եք կենսաչափական անձնագիրը շուտ ստանալ, պիտի վճարեք 10 000 դրամ ու ևս 10 000 դրամ որպեսզի նունականացման քարտն էլ շուտ հանեք, քանի որ առանց դրա դուք չեք կարող ստանալ կենսաչափական անձնագիրը:
Էս ինչ էժան 
«բազարներ» են պետական կառույցներում, պետական մակարդակո՞վ: Իսկ եթե մի բան է պատահել, ու մարդ պետք է շտապ երկրից դուրս գա, ասենք 1 օրում.. Ուրեմն պիտի վճարի 30 000 + 30 000 + 28 600 դրա՞մ: Դա արդեն իսկ կազմում է ինքնաթիռի մեկ տոմսի գին

Եթե տեխնիկապես կարող եք 1 կամ 3 օրում պատրաստել փաստաթղթերը էդ դեպքում ինչու՞ եք 21 օր սպասացնում:
Մի խոսքով վճարելու եմ այդ հավելյալ 20 000 դրամը.. ու էդ 48 600 դրամը բկներիդ կանգնի...

 

Լևոն Հովհաննիսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին