▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցը դաժան ծեծի է ենթարկվել.«Հրապարակ»

«Երեկ տեղեկություն ստացանք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակից, լրագրող Գևորգ Խաչատրյանը դաժան ծեծի է ենթարկվել ծառուկյանական պատժիչ բրիգադի կողմից: Վերջինս ազատվել է աշխատանքից, սակայն վախեցած է և որոշել է այդ մասին չխոսել: Նրա երկու ընկերները պատմեցին, որ «ավելորդ խոսել է Ծառուկյանի հասցեին», դա է եղել ծեծի պատճառը: Ավելի ուշ խմբագրություն զանգահարեց խիստ անհանգստացած Գևորգը, ում, հավանաբար, ընկերները տեղեկացրել էին, որ հետաքրքրվել ենք միջադեպով, փորձելով ժխտել տեղի ունեցածը»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին