▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենտրոնական զինհոսպիտալի պետն ազատվել է պաշտոնից. ի՞նչ կապ ունի դա ընտրությունների հետ

armlur.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է Զինվորական կլինիկայի պետի պաշտոնից: Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ:

Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել: Թեպետ, Ասատուրյանը մինչև վերջին պահը վստահ է եղել, որ շեմն ապահովել է: Եվ, ըստ երևույթին, միայն հաշվարկից հետո է պարզվել իրական պատկերը:

Կայքն  այս առնչությամբ փորձել է մեկնաբանություն ստանալ Ասատուրյանից, սակայն ապարդյուն: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան հարցի` ասել է, որ նման պաշտոնյաների մասին մամուլին մեկնաբանություններ չեն տրվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին