▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կերամա Մարացի»-ում սեփականատերերը կտրել են մեկ այլ քաղաքացու դաստակներն ու հոսանքահարել

Shamshyan.com-ը մարտի 4-ին տեսանյութ էր հրապարակել, որով «Կերամա Մարացի» ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ ինքը խոշտանգման է ենթարկվել նշված ընկերության սեփականատերերի կողմից։

Այսօր՝ մարտի 18-ին, Shamshyan.com-ը ներկայացրել է փաստաբան Գեորգի Մելիքյանի հարցազրույցը, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու հարցազրույցը, ով նույնպես աշխատելով «Կերամա Մարացի» ընկերությունում, ոչ միայն խոշտանգման է ենթարկվել, այլև տարել է հոգեբանական ծանր ապրումներ։

/filemanager/uploads/2020/03/week-3/Kerama_marazzi.jpg

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոշտանգված քաղաքացին ցույց է տալսի իր ձեռքերի դաստակները, որոնց վրա կան բազմաթիվ սպիներ, ովքեր, ըստ քաղաքացու հայտնածի, կատարել են «Կերամա Մարացի» ընկերության սեփականատերերը նշված ընկերությունում։ Անգամ հոսանքահարել են քաղաքացուն ու արդեն 2 տարի է՝ իրավապահները նշված քրգործը բացահայտելու, խոշտանգողներին հայտնաբերելու ուղղությամբ կարծես թե ոչինչ չեն ձեռնարկում։ Նրանք 2 տարի է՝ տեղում դոփում են։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին