▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կհայտնվեն նշաններ՝ մի կողմում գրած կլինի ՀՀ, մյուս կողմում՝ Ադրբեջան․․․Փաշինյան

Կհայտնվեն նշաններ՝ մի կողմում գրած կլինի ՀՀ, մյուս կողմում՝ Ադրբեջան․․․Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարությունը տավուշցիների կողքին է։

«Որտեղով անցնում է սահմանը՝ թող անցնի, մեզ համար կարևորը իրավական հիմքն է, որովհետև այդ անցման կետը Հայաստանի ինքնիշխանության հիմքն է»,- ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է՝ կարող ենք բախվել ճանապարհային խնդրի, բայց «ոչինչ, կկառուցենք նոր ճանապարհ»։

«Եթե կպարզվի, որ որևէ տուն Հայաստանի սահմանագծի վրա է հայտնվում կամ սահմանագծից այն կողմ է հայտնվում, բացառված է, որ մենք այդ մարդկանց մենակ թողնենք, նրանց կողքին, թիկունքին չլինենք ու նրանց հարցերը չլուծենք այն տարբերակով, որ նրանք իսկապես զգան, որ կառավարությունն իրենց կողքին է»,- նշել է Փաշինյանը։

Դիտեք նաև՝

***

Տավուշից լրագրողները հայտնում են՝ թեև նախօրոք պայմանավորվածություն է եղել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է այցելի Տավուշ՝ հանդիպելու բանակիչների հետ, սակայն հանդիպումը չեղարկվել է։ Մհեր Գրիգորյանը պատրաստվում է Երևանում ընդունել Տավուշի գյուղերի վարչական ղեկավարներին։ Այս պահին լրագրողները շարժվում են Ոսկեպար, որտեղ, բնակիչների տեղեկություններով, վերսկսվել են ականազերծման աշխատանքները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին