Կիևում շարունակվում են բախումները: Ցուցարարները կրկին գրավել են Ուկրաինական տունը և նոր բարիկադներ են կառուցում կենտրոնական մուտքի մոտ:
УНИАН-ի թղթակիցը հաղորդել է, որ ցուցարները հետապնդում են իրավապահներին:
Այս պահին Մայդանում շուրջ 30 հազար ցուցարար կա: Նրանք հավաքում են կուտակված ջարդոնները և դրանով նոր բարիկադներ կառուցում: Արդեն բարիկադներ են կառուցվել մի քանի փողոցներում: Ցուցարարները միմյանց զգուշացնում են թաքնվել բարիկադների հետևում, քանի որ հնարավոր է՝ շրջակա տանիքներին դիպուկահարներ լինեն: