Օրեր առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ մի դեպք է բացահայտվել: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։ Մայրը դիմել է ՀՀ ոստիկանության Արթիկի բաժանմունք եւ ոստիկանությանն իրազեկել, որ իր դստեր նկատմամբ ամուսինն ուժի գործադրմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել: Սակայն մեր տեղեկություններով՝ կինը ցանկանում է ետ վերցնել իր դիմումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կինը բարոյական վարքով աչքի չի ընկնում:
««Ժամանակի» տեղեկություններով՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում խորթ հայրը պարբերաբար անառակաբարո գործողությունների է դիմել իր կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից հաստատեցին, որ տեղեկությունը ճիշտ է: Քննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- գրում է «Ժամանակը»։
Կինը փորձում է փրկել խորթ դստեր նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարած ամուսնուն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet