▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ասում են՝ դեսերտը բերենք, նոր գնացեք․ Փաշինյանը ֆրանսահայերի հետ ճաշին խոսեց նաև վիզաների մասին

Վարչապետի ճաճանչափայլ համարանիշը դեն եմ շպրտել․․․ Ինչպե՞ս Փաշինյանը պատասխանեց ֆրանսահայերի հարցերին

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Կարևոր է՝ ապրել Հայաստանով․ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

«Հերթական պետական ծրագիրն ուռուցքաբանության ոլորտում». Արսեն Թորոսյան

Կարո Փայլանը արձագանքել է Թուրքիայում հայկական գերեզմանոցի վրա կառուցված զբոսայգու թեմային

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Վթարի է ենթարկվել քրեական պատմություններով Չարենցավանում հայտնի «Բդոն». «յաշիկը» կողաշրջվել է

Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. վարչապետը՝ Խաղաղության համաժողովում

Փաշինյանը ադրբեջանցի լրագրողին բացատրել է՝ ինչու է ասել «Արցախը Հայաստան է և վերջ»

ԱԻՆ-ն անցկացրեց խոշոր ուսումնավարժություն. օգտագործվեց նաև ուղղաթիռ

Պատգամավորի «Ռոլեքս»-ը գտնվեց. ոստիկանության պարզաբանումը

Նիկոլ Փաշինյանի պատասխանն ադրբեջանցուն

Կտենաք՝ ոնց ա տեռորը լինում. Թեժ վեճ ԱԺ-ում

Հոմոֆոբիան այսպես վառ է արտահատված այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են. Քրիստինե Պողոսյան

Կարող եք «չճտացնել» ու «չծպպացնել». Իվետա Տոնոյանն՝ «Իմ քայլը» խմբակցոթյան պատգամավորների

Գևորգ Պետրոսյանը սպառնացել էր պատռել մեր դեմքը, բայց առայժմ պատռվում են իր ձայնալարերը. Մարիա Կարապետյան

Հոմոսեքսուալ գաղտնի հակում ունեցողները խոսում են նույնանման հակումներ ունեցողների դեմ պայքարի. . .

2020թ․ հունվարի 1-ից թանկացող ապրանքատեսակների ցանկը

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար. . .

Ես չեմ տեսել...Հայկ Գևորգյան

Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի հարսանեկան լուսանկարները

ԶՊՄԿ այցելած լրագրողներ, ապատեղեկատվություն եք տարածում, ամեն ինչ պլագիատ էր Լիդիանի. . .

Հրմշտոց չի եղել, ընկերներով բարձր խոսեցինք, ուրիշ ոչ մի բան. Հակոբ Սիմիդյան

Ինչո՞ւ են ԱԺ միջանցքում վիճել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

Ահա և վերջ, երեկ հանձնեցի աշխատանքից ազատման դիմումը. Աբրահամ Գասպարյան

Հանդիպում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան

Բանտից մինչև վարչապետ. Նիկոլ Փաշինյանը ելույթը՝ Փարիզի խաղաղության համաժողովի վարպետաց դասին

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվեր-գրքեր. Նիկոլ Փաշինյան

Հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձեր հիշողությունից փոքր է. Նաիրա Զոհրաբյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դատարանն այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է.տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը

Հայաստանի պատմության մեջ չկա դեպք, որ միասեռականները երեխա որդեգրեն. Հայկ Սարգսյան

2020 թվականից շրջանառության կդրվեն նոր որակի դրոշմապիտակներ

Պատմությունը հետ կթերթենք ու կտեսնենք՝ ով ինչ է արել. Ալեն Սիմոնյան

Այ քեզ բան...Արարատ Միրզոյանը՝ Տիգրան Ուրիխանյանին

Սյունիքի մարզին հատկացվել է 3,7 մլրդ դրամ 26 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Մի հատ էլ քֆուր դնեիք, սրա ձևն արդեն չափ ու սահման չունի. բախում ԱԺ-ում՝ Գևորգ Պետրոսյանի և. . .

Ոտքը թափ ենք տալու, այդ ուժերին շպրտելու ենք մի կողմ և գնալու ենք մեր ուղղությամբ. «Իմ. . .

Քաղաքացիները սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցին. Ուրիխանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Երևանում թալանել են «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց. . .

Նիկոլ Փաշինյանը Փարիզից սելֆիներ է հրապարակել

Որտե՞ղ են ԵԱՏՄ-ից ստացած թանկարժեք TOYOTA Land Cruiser Prado-ները. ամբողջ մախինացիան արվել է . . .

Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ է սկսվում. Լավրովը պատահական չի խոսել

«Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրեւ փոխզիջում, կառաջարկվի դպրոցում անցնել «Կրոնի պատմություն»

Նիկոլ Փաշինյանից հրահանգ է իջեցվել «բոլոր-բոլորին»՝ Ամանորը նշել Հայաստանում

Քանյե Ուեսթի օրինակով. Դեն Բիլզերյանը ևս ուզում է ԱՄՆ նախագահ դառնալ

Նիկոլ Փաշինյանը չդիմացավ և «լայվ» մտավ Էմանուել Մակրոնի անունից տրվող պետական ճաշից

Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան՝ «Էլի կընտրեմ քեզ»

Կիրակնօրյա ընթերցում` Ժորժ Ռոդենբախ. ՍԵՐԸ և ՄԱՀԸ

Կիրակնօրյա մի ետմիջօրեի, ծեր Վարպետի մոտ, որտեղ հաճույքով զրուցում էինք կամ, ինչպես Թեոֆիլ Գոթիեն է ասում, մխրճվում լուրջ նյութերի մեջ, խոսակցություն եղավ սիրո մասին: Ծամծմված մի թեմա: Գարունն էր դրդողը, որ մատղաշ պարտեզից բարձրանում և կիսաբաց պատուհանների միջով մտնում էր ներս:
Նոր ծաղկած եղրևանու բույրն էր զգացվում, նոր ջրած հողի ախորժահոտությունը: Հետո խոսեցին առավոտյան դրամատիկ պատահարի մասին` մեկ անգամ ևս պատմելով երկու սիրահարների ինքնասպանությունը:
Այդ առթիվ վիպասան դե Հոռնը, իր մշտական խուլ ձայնով, որ ասես լիովին համահունչ էր նրա` մոխրի նման գորշ աչքերին, որտեղ մարմանդ կրակներ կային, հայտարարեց. «Ոչ ոք իսկապես չէր սիրի, եթե թեկուզ մի պահ չմտածեր իր սիրելիի հետ մեռնելու մասին»:
Ծեր Վարպետը գոչեց. «Գրողը տանի, դա շաˉտ ռոմանտիկ է»: Իրականում նա էությամբ շատ մոտ էր XVIII դարին, որպեսզի ըմբռներ կրքի այդ ողբերգական սաստկությունը: Սիրո մեջ նա ընդամենը հազվագյուտ դեպքերով էր հետաքրքրվում, և նրա համար կինն ընդամենը թանկագին մի առարկա էր: Սակայն Վալմին, որն այդտեղ էր, առարկեց նրան` ուրիշ փաստարկ բերելով:
-Ընդհակառակը, դա շատ դ յուրին է բացատրել գիտականորեն,- առարկեց նա:-Նման դեպքում գործում է ֆիզիկայի ընդհանուր օրենքը, ուժասպառության բնական երևույթը, ուժասպառություն, որ ծայրահեղության է հասնում, երբ շատ են սիրում և երբ թույլ սիրահարները չեն կարողանում այլևս հաղթահարել: Ըստ էության դա լատինացվոց animal tristeն (տխուր կենդանի) է:
Վալմին դարվինիստ էր: Տեսական իր բացատրությունները նա ներկայացնում էր գիտական չոր բառերով և դրա հետ մեկտեղ աչքի էր ընկնում երազատեսի հավատով, խանդավառ հայացքով, ձեռքերի տիրական շարժում ներով, որ ճանապարհներին դըրվ
ած ուղեցույցների պես մեկնում էր առաջ: Սակայն դե Հոռնը չթողեց, որ պոզիտիվիստական այդ փաստարկով իրեն ճնշեն: Նա ասաց.
-Այնուհանդերձ, պետք է ընդունել, որ սիրուց հետո եկող այդ տխրության մեջ ոչ թե ջանքերին հաջորդող սովորական հոգնությունն է, այլ ավելի շատ բոլոր տոնակատարությունների ավարտից հետո սկսվող մելամաղձությունը, այսինքն` հոգեբանական մի երևույթ...
-Թող այդպես լինի,- համաձայնեց Վալմին: -Բայց այդ դեպքում պատճառն այն է, որ հստակորեն չենք գիտակցում Սիրո որոգայթը: Մարդիկ սկսում են հասկանալ բնության եսասիրությունը, որը մտածում է միայն իր մասին և իր վերարտադրության մասին: Նրանք վերջապես զգում են, որ զոհն են դարձել մի խաբկանքի, որն ավարտվում է ցանկությունը բավար արելու հետ: Եվ դա նրանց վ շտացնում է:
-Ուրիշ բան էլ կա,- պնդեց դե Հոռնը: -Այդ տխրությունը կախված չէ միայն բնազդից: Նա հաճախ շատ գիտակցված է, կատարելապես բանական է...
Եվ նա նորից դարձավ իր գաղափարին. «Եթե այդքան սիրահարներ ցանկություն ունեն մեռնելու և ամեն օր ավելի ու ավելի հորդաբուխ սիրո մեջ մեռնում են իսկապես, ապա պատճառն այն է, որ սերն ու մահն իրար են կապված նմանությամբ, ասես հաղորդակցվում են ստորգետնյա ուղիներով: Մեկը տանում է դեպի մյուսը: Մեկը բորբոքում է մյուսին և դարձնում ավելի նրբին: Կասկած չկա, որ մահը գրգռում է սերը... Եթե ոչ, ինչպե՞ս բացատրել գ յուղացի սիրահարների մոլուցքը` գրկվել ու համբուրվել
գերեզմանոցի պատի տակ: Եվ դա հատուկ է ոչ միայն պարզ, այլև նրբին հոգիներին: Մի՞թե Միշլեն, իր հապաղած սիրո նշանածին, որ ասես փթթող վարդ լիներ, չէր տանում Պեռ-Լաշեզ, լավ իմանալով, որ սիրո մասին ավելի լավ կխոսի գերեզմանաքարերի
մեջ, մահվան հավերժության առջև:
Ուրիշ օրինակներ էլ կարելի է բերել: Մարդասպանն իր ոճիրը գործելուց անմիջապես հետո վազում է դ յուրին աղջիկների մոտ: Նա հեշտասիրության կարիք ունի, որովհետև մահ է տեսել... Հապա մեր հակումը սգավոր կանանց հանդեպ` մի՞թե միևնույն բանը չի նշանակում: Խոսքը միայն շիկահերների մասին չէ, որոնք սև զգեստների մեջ ավելի գեղեցիկ են, ավելի քնքույշ և ավելի թեթև, այլ բոլոր նրանց, ովքեր սգի մեջ են, և դրանով իսկ գրգռիչ ու գայթակղիչ են դառնում մեզ համար, որովհետև մահն է նրանց կողքին, նրանց մեջ, և այդպիսով երազում ենք, որ մահը խառնվի սիրո հետ...»:
Ծեր Վարպետը հետաքրքրված լսում էր` բարձրացնելով իր գունատ, ասես լուսնի լույսով ողողված դեմքը, որը հիմա ավելի գունատ էր թվում, որովհետև օրը մոտենում էր ավարտին: Հյուրասրահի անկ յուններում արդեն մթնել էր: Պատճառը ոչ այնքան իջնող երեկոն էր, որքան սրա հետևանքով բացված հոգու անմատչելի անկ յունները և այնտեղից տարածվող խավարը:
Չնայած լուրջ խոսակցությանը, մի թեթև հուզմունք էր համակել բոլորին: Բոլորը թաղվել էին հիշատակների մեջ: Դե Հոռնը իր երազային ձայնով ուրվականներ էր արթնացրել: Յուրաքանչ յուրն իր մեջ հարություն էր տալիս անցյալի սիրելիներին, հիշում անցած ժամերը, հեռավոր օրերի համբույրները: Ամեն մեկն իր հոգու մեջ մեռած տերևներ տեսավ, հին տապանաքարեր, նախկինում թափված արցունքների դառնություն: Մինչդեռ կիսաբաց պատուհանից գարունը լցվում էր ներս, պարտեզի նրբին բույրերը
գնալով ուժգնանում էին...
Վալմին, միշտ հավատարիմ իր տեսակետներին, պատասխանեց.
-Դրանք այլասերված նրբություններ են: Դա ոչ մի կապ չունի բնազդի կամ բնածին հատկությունների հետ, ինչպես դուք եք կարծում: Այդ նրբին բաները ծանոթ չէին նախնական բարքերով ապրող ժողովուրդներին, նրանք կարհամարհեին այդ բաները: Վայրենիներն այդպիսի բաներ չգիտեն:
-Այնուամենայնիվ,-առարկեց դե Հոռնը, -«Երգ Երգոցում» մահն արդեն զուգորդվում է սիրո հետ: «Քանզի հզոր է մահվան պես, խանդը դաժան է դժոխքի նման»: Բացի այդ,-ա
վելացրեց նա,-ես մի անգամ սեփական փորձով համոզվեցի, որ նրանց միացնող խորհրդավոր մի նմանություն կա... Դա իմ անցյալի տարօրինակ պատմությունն է, որը ես հիշում եմ մի տեսակ սոսկումով: Քսանհինգ տարեկանում մի ընկերուհի ունեի, որին սիրում էի իր գունատության, գեղեցիկ, ասես ինչ-որ բանից ցնցված տեսքի, նրա դանդաղ քայլվածքի համար... Ասես ավերակների միջով էր գնում: Նա ապրում էր մենակ, իր բիրտ ամուսնուց բաժանված: Մի անգամ մորաքույրը, որ դաստիարակել էր նրան, հոգացել հարազատ մոր պես, եկավ մոտը: Նա եկել էր իր կրտսեր քրոջ հետ... Մի քանի օր շարունակ մենք չհանդիպեցինք: Վերջապես նա ինձ լուր ուղարկեց, որպեսզի գնամ հյուրանոց, որտեղ նրանք էին իջևանել: Մորաքույրը հիվանդ էր: Բարեկամուհիս շարունակ նրա կողքին էր և չէր կարող հեռանալ: Այնուամենայնիվ, ցանկացել էր ինձ տեսնել և քաջալերվել: Ես գնացի այնտեղ: Հազիվ էինք առանձնացել հիվանդի սենյակի կողքի սրահում, երբ մի սոսկալի աղաղակ լսեցինք: Քիչ հետո նա ինձ էր կանչում գոռալով: Մարդիկ երբեք չեն սխալվում, երբ մահն է գալիս: Ես ամեն ինչ հասկացա և իմ հերթին շտապեցի: Մահճակալին մի կին էր պառկած` դեմքն արդեն կապտագույն, աչքերը կուլ գնացած, բաց բերանն ասես մի անցք լիներ, որ հոգու դուրս գալուց հետո
սևացել էր, իսկ ձեռքերն ընկած էին մարմնի երկայնքով` ինչպես պարտվածի զենքեր: Դուք կարող եք պատկերացնել այդ մահը հյուրանոցում, մենակ, ակնթարթային, առանց որևէ մեկից օգնություն ստանալու, առանց որևէ մեկին հրաժեշտ տալու: Հաջորդող ժամերի ընթացքում իմ սիրուհին ինձ թվաց ազնիվ ու ավելի հանդիսավոր: Նա գրեթե նույն գունատությունն ուներ և նման էր մեռյալին հսկող արձանի...
Նրա կրտսեր քույրը բազկաթոռին նստած, կատարելապես ճնշված, լուռ լալիս էր: Գերագույն պարտականությունները կատարելուց հետո պետք էր դուրս գալ` թաղման հետ կապված հոգսերով զբաղվելու. մահն արձանագրել, սգո արարողությունները նախապատրաստել, ազգականներին հայտնել... Սիրուհիս, մի տեսակ քնքշությամբ, ինքը ցանկացավ զբաղվել ընտանեկան այդ հոգսերով` մյուս բոլորին հեռու պահելով դրանցից: Ինձ խնդրեց ընդամենը մ նալ կրտսեր քրոջ կողքին, որը վախենում էր հյուր
անոցի մեռելական հարկաբաժնից...
Ես մի երկար մթնշաղ անցկացրի նրա հետ: Եվ ահա թե որն է իմ անցյալի պատմության անըմբռնելի արտառոցությունը: Ես աշխատում էի ամեն կերպ նրան մխիթարել, քաջալերել այդ որբուհուն: Մարդկային բառերն այնքաˉն անզոր են... Քույրն էլ զգալով
դա` չէր խոսում: Նա նստել էր կողքիս: Մենք գտնվում էինք այն սենյակի հարևանությամբ, ուր ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել... Ես ցանկացա լույսը վառել: «Ոչ, պետք չէ, ինձնից մի՛ հեռացեք», -ասաց նա: Եվ նա ձեռքս բռնեց` ասես շնորհակալություն էր հայտնում, որ կարեկցում եմ, որ օգնում եմ իրենց այս լքված վիճակում, որ իրենց վիշտն ամոքող մարդկային էակ կա այստեղ: Արցունքները նրան նմանեցրել էին երեխայի: Եվ ես դրանք լուռ սրբում էի... Մի պահ նա ձեռքս սեղմեց: Ես, անշուշտ, չէի կարող որևէ վատ բան մտածել: Նա մոտ եցավ ինձ և հպվեց ուսիս, ասես գլուխը ծանրացել էր արցունքներից: Մեր մազերն ակամայից քսվեցին, խառնվեցին իրար: Այդ ի՞նչ կործանաբեր խենթություն էր, որ հանկարծ հրկիզեց մեզ: Այդտեղ, մահվ
ան այդ բնակարանում, դիակի կողքին, նրա դեմքը դիպավ իմ դեմքին... Հետո, ասես ակամայից, մեր բերաններն իրար փակչեցին, ինչպես շշի բերանին: Արդ յոք դա սե՞ր էր: Դա անկարելի էր նման պահին, դա ահավոր մի սրբապղծություն u191 їր, հրեշավոր մի բան: Բացի այդ, թանձրացող խավարի մեջ, երեկոյան ստվերների հետ խառնված, ես անորոշ մի բան էի դարձել, տարտամ մի ձև` գրեթե զուրկ մարդկային կերպարանքից: Ես հասկացա, որ հաշվից դուրս եմ, որ ընդամենը վաղանցուկ և անհրաժեշտ մոռացումն եմ այս խոր վշտի մեջ:
Նա համբույրի կարիք ուներ, ինչպես մի թմրադեղի` մորֆին կամ օպիում, պարտադիր մի ըմպելիք... Նա մոռանում էր այդ կերպ, այլևս ոչինչ չէր գիտակցում, ասես տրվում էր ինքնահոսի, լքում ինքն իրեն, մատնվում հեշտագին ինքնամոռացման... Սոսկալի տեսարան էր: Ես դողում էի, ես ամաչում էի: Արդյոք ե՞ս չէի մեղավորը: Այնպես որ, հետագա օրերի ընթացքում ես չէի համարձակվում նրան նայել: Բայց հանգիստ, առանց խղճի խայթի, նորից այդ խորհրդավոր տեսքն ընդունեց, որն արդեն ինձ ծանոթ էր վաղուց` քրոջ հետ ունեցած հազվագ յուտ հանդիպում ներից: Հետագայում շարունակ միևնույն խորունկ անտարբերությունն էի տեսնում իմ հանդեպ, ասես ոչինչ չէր եղել: Եվ իսկապես` ոչինչ չէր եղել: Եվս մեկ անգամ Սերն ու Մահը իրենց մեղսակցությունն էին հաստատել` խորհրդավոր, աներևույթ ուղիներով իրար կապված... Մահն էր իր հարևանությամբ գրգռել...
Դե Հոռնը մի պահ կանգ առավ: Բոլորը լուռ էին: Փոքրիկ հյուրասրահն ասես ընդարձակվել էր: Պատճառը իջած երեկոն էր, որ ջնջել էր մանրամասները... Դե Հոռնը արագ խոսելով ավելացրեց, ասես վերջ դնելով իր հուշերին, որոնց երկար պատմությունն ամբողջ ուշադրությունն էր գրավել.
Դա ամենուր և միշտ այդպես է. Մահ բառը և Սեր բառը հանգում են իրար, ասես մի լեռան երկու երեսները լինեն: Ահա թե ինչու ասացի. «Ոչ ոք իսկապես չի սիրել, եթե չի ցանկացել մեռնել իր սիրելիի հետ միասին», քանզի այն կետը, ուր հանդիպում են երկու
երեսները, լեռան գագաթն է, վճռական պահը: Եվ այդժամ Սերն ու Մահը նույնանում են...
Դե Հոռնը լռեց: Նրա գորշավուն աչքերում, մոխրի գորշության մեջ, կայծերը մարեցին: Լռություն հաստատվեց:
Ծեր Վարպետը կարծես մտորում էր: Նրա պայծառ միտքը, քննարկման նրա մեթոդը մերժում էր ընդունել խորհրդավորը: Նա համարձակվեց ներողամտությամբ հայտարարել.
-Այո, բնության մեջ ծածուկ մղում ներ կան և ուժեր:
Ոչ ոք չխոսեց: Յուրաքանչ յուրը մտածում էր կյանքի մասին, իր կ յանքի մասին: Մատղաշ պարտեզից հավերժական գարնան բույրեր էին տարածվում: Փոքրիկ հյուրասրահն այժմ` երեկոյան խավարով ամբողջովին նվաճված, ավելի տխուր տեսք ուներ...
Եվ Ստվերն ու Լռությունը միացան, և թվում էր, թե Սերն ու Մահն էին, որ ևս մեկ անգամ միաձուլվեցին:

 

Պատմվածքը` Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ժողովածուից

թարգմանիչ Ալ. Թոփչյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին