▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսելյովի «զայրույթը», երբ տաքսու հայ վարորդը հաշիվը ռուսերեն չի կարողացել ասել. «ՀԺ»

«Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին երեկ, Ազգային ժողովում, իր ստատուսի համար անսովոր ընդունելություն է մատուցվել:


Կրեմլի ամենակարկառուն քարոզչի համբավ ունեցող չինովնիկի համար ԱԺ-ի գլխավոր դռներն էին բացվել և նրան սպասարկող մեքենան անմիջապես կանգնել էր գլխավոր մուտքի դիմաց: Նման ընդունելություն սովորաբար լինում է շատ բարձր մակարդակով այցերի ժամանակ:


Նիստի ընթացքում պարզվել է, սակայն, որ նույնիսկ այդ ընդունելությունը չի մեղմել Կիսելյովի մեջ կուտակված այն «զայրույթը», որն առաջացել է, երբ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել նրա հետ ռուսերեն խոսել: «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- նիստի ընթացքում հայտարարել է Կիսելյովը»,–գրում է թերթը։

 

Հոդվածն  ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին