▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլիմայի փոփոխությունը նոր հիվանդությունների զարգացման պատճառ կդառնա

ԱՄՆ-ի առողջապահական կազմակերպությունները վաղուց ուսումնասիրում են կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու առողջության վրա: Նրանց ուսումնասիրությունները կարող են մարդկությանը օգնել նախապատրաստվել գալիք եղանակային փոփոխություններին:

Կլիմայի փոփոխությունը ոչ միայն համաշխարհային ջերմացմամբ է պայմանավորված, այլ նաև եղանակի փոփոխությամբ: Ըստ հետազոտողների, սպասվում են ավելի ծայրահեղ եղանակային իրադարձություններ։

Որոշ տարածքներում տեղումներն ու ջրհեղեները կշատանան, իսկ մյուս շրջաններում էլ եղանակը ավելի չոր և տաք կլինի՝ առաջացնելով անտառային հրդեհներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից Ջորջ Լուբերը ասում է,- «Կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի առողջության վրա, ուղղակիորեն այն կարող է ազդել առատ տեղումների, ջրհեղեղների, փոթորիկների և ջերմային ալիքների միջոցով, իսկ անուղղակիորեն այն կարող է ազդել էկոլոգիայի վրա՝ խոչընդոտելով առողջ միջավայրի պահպանմանը»:

Կլիմայի փոփոխության Էկոլոգիայի վրա ազդեցության օրինակ է «Լայմ» կոչվող հիվանդությունը, որը հատուկ միկրոբների միջոցով տարածվում է սևաոտք տիզի կողմից: Տաքացող կլիման և սեզոնային ջերմաստիճանների փոփոխությունը այս տիզի տարածման շառավիղը մեծացրել են:

Ջորջ Լուբերը ասում է,-«Նկատելի է, որ եղանակի սեզոնային փոփոխությունների հետևանքով տիզը ավելի հաճախ է հանդիպում։ Այն ԱՄՆ-ում տարածվել է դեպի հյուսիս և միջին արևմուտք»:

Հետազոտողները նոր զարգացող երկրներում առատ տեղումների և ջրհեղեղների հետևանքով ակընկալում են նաև խոլերայի տարածում, քանի որ ջրհեղեղները ջրում վարակներ են առաջ բերում: Ֆլորիդայի համալսարանի հետազոտության համաձայն, շատ տարածքներում կտարածվի մալարիայի վարակը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասարակական առողջապահության նոր միջոցներ ձեռնարկել:

Անհրաժեշտ է բնակչությանը նախապատրաստել գալիք փոփոխություններին և առողջ մնալու քայլերին:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին