Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, ի դեմս Երևանի պետական կամերային երգչախմբի, մեծ խանդավառությամբ պատրաստվում է հայ երաժշտասեր հանրույթին ներկայացնելու Քրիստափոր Կարա-Մուրզայի պատմական, հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:
Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից`
Նյու-Յորքաբնակ երաժշտագետ Գրիքոր Փիթեջյանի շնորիվ գտնվել են Ռ.Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական
նոտայագրությամբ: Համերգը կայանալու է նոյեմբերի 1-ին` ժամը` 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Ծրագիրը` ստորև.
Ք.Կարա-Մուրզա
Պատարագ
Գովեա Երուսաղէմ
Սուրբ Աստուած
Փառք քեզ Տեր
Մարմին տերունական
Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ
Ողորմություն եվ խաղաղություն
Սուրբ, սուրբ
Հայր երկնավոր
Յամենայնի օրհնեալ ես Տեր
Առաջի քո Տեր
Հոգի Աստուծոյ
Յիշեա Տեր եվ ողորմեա
Ըստ ամենայնի
Աղոթք Տերունական
Միայն սուրբ
Ամեն Հայր սուրբ
Տեր ողորմեա
Հիշեա Տեր եվ ողորմեա
Օրհնեալ է Աստուած
Քրիստոս պատարագեալ
Աստուած մեր
Լցաք ի բարրությանց քոց Տեր
Գոհանամք ըզ քեն Տեր
Եղիցի անուն Տեառն օրհնեալ
Ք.Կարա-Մուրզա
Աշխարհիկ խմբերգեր
«Մեր Հայրենիք»
«Մայր Արաքսի ափերով»
«Կիլիկիա»
«Լեպո լե,լե»
«Տեր կեցո դու զհայս»
«Վարդ կոշիկս»
«Աշխույժ նավաստին»
«Լռեց»
«Զեյթունցվոց»
«Բամփ որոտա»
«Քեզի մեռնիմ»
Մենակատարներ` Սեյրան Ավագյան, Թամարա Մոսինյան,
Վահագն Վարդազարյան, Արտակ Մելիքյան, Սերգեյ Ումրոյան
Գեղ. ղեկավար խմբավար Հ. Թոփիկյան, խմբավար Լ. Եդիգարյան