▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջ կյանքում կարևորագույն հորմոնները

Կնոջ առողջությունն ու տրամադրությունը հաճախ կախված են արյան մեջ հորմոնի մակարդակից: Հասկանալով դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, ինչպես նաև կարգավորման բնական մեխանիզմները, դուք կարող եք երկարացնել սեփական երիտասարդությունը:

Էնդորֆին հորմոն

Ուրախության, անզուսպ հիացմունքի ու երջանկության զգացողությանն օգնում է էնդորֆին հորմոնը: Նրա դերն օրգանիզմում իսկապես անգին է, քանի որ այն ի վիճակի է անգամ բթացնել ցավի զգացումը:

Կարգավորման եղանակը. շնչել հոտավետ անանուխի բույրը. այն ո՛չ միայն կհանգստացնի, այլև ուրախության զգացում կտա:

Սննդակարգում ավելացրել համեմունքները. սուր ուտեստների ժամանակ նյարդային վերջույթները, որոնք գտնվում են լեզվի վրա, գրգռվում են՝ բարձրացնելով «ուրախության հորմոնի» արտազատումը: Այդ իսկ պատճառով ձմռանը ցանկալի է սննդակարգում ներառել կծու ուտեստներ:

Լեպտին, գրելին հորմոններ

Լեպտինն ավելորդ քաշի «մեղավորներից» է, սակայն այն դեպքում, երբ օրգանիզմում հավասարակշռությունը խախտված է: Լեպտինի արտադրությամբ (հագեցվածության հորմոն) զբաղվում են ճարպային բջիջները: Այն ազդանշան է հաղորդում գլխուղեղին կուշտ լինելու մասին:

Գրելինը, հակառակը, քաղցի ազդանշան է հաղորդում: Կարգավորման եղանակը քնելն է: Եթե քիչ եք քնում, օրգանիզմում մեծանում է գրելինի մակարդակը, իսկ լեպտինինը՝ նվազում: Այդ կերպ ճարպի հավաքումը միայն ժամանակի խնդիր է:

Դոպամին հորմոն

Երկրորդ անվանումն է՝ հիշողության հորմոն: Դրա արտադրման համար պատասխանատու է գլխուղեղը: Հորմոնի մակարդակն ազդում է աշխատունակության, ուշադրությունը կենտրոնացնելու և տեղեկատվությունը երկար ժամանակով պահելու վրա:

Կարգավորելու համար հարկ է երաժշտությսւն լսել: Սիրված ստեղծագործության ակորդները բարենպաստ ազդեցություն կգործեն ընդհանուր ինքնազգացողության վրա և կնպաստեն դոպամինի արտադրմանը:

Օքսիտոցին հորմոն

Շատ կանայք համոզված են, որ իսկական մայրական բնազդն արթնանում է միայն ծննդաբերությունից հետո: Մասնակիորեն դա ճիշտ է, քանի որ ծննդաբերական շրջանը սերտորեն կապված է օքսիտոցինի հորմոնի արտադրման հետ, որն անվանում են նաև կապվածության հորմոն:

Դրա շնորհիվ մենք կարող ենք սիրել ու սիրված զգալ:

Վրեժ Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին