▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությանը. մի խախտեք ՀՀ Լեզվի մասին օրենքը

<<Մոսկվա>> կինոթատրոնը տասնամյակներ շարունակ հանդիսացել և հանդիսանում է մեր հասարակության մեջ ամենասիրված, ամենահարազատ և հեղինակավոր ժամանցի կենտրոնը, որն իր գործունեության երկարամյա ժամկետում զբաղվել է մշակութային բուռն, պատվաբեր գործունեությամբ, հանդիսանալով ժամանակակից արվեստի խոշոր օջախ: Այս արժանիքները առավել ամբողջական կլինեին, եթե կինոսերներին վաճառվող տոմսերում ամփոփված ռեկվիզիտները (зал, дата, время, ряд, место, цена) լինեին հայատառ, կամ առնվազն՝ թարգմանված: ՀՀ Լեզվի մասին օրենքի Հոդված 1-ը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Իսկ սույն օրենքի հոդված 4-ի գ) կետում հստակորեն նշվում է, որ ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Ընդ որում, թարգմանության դեպքում առաջնայնությունը պետք է տրվի հայատառ գրառմանը, այսինքն՝ առաջինը հայատառ, որից հետո թարգմանությունը օտար լեզվով: Կինոթատրոնի տոմսը փաստաթուղթ է, որով հավաստվում է ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը, որի նկատմամբ տարածվում է նաև <<Սպառողների իրավուքների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի իրավադրույթները: Սա նշանակում է, որ ռուսերեն չիմացող սպառողը կարող է մոլորության մեջ ընկնել, որն անթույլատրելի է: Սա միայն օրենքի կողմով: Սակայն խնդիրը ունի նաև բարոյական կողմ, որն է Հայոց Լեզվի կիրառման բարոյական առաջնայնությունը: 
Խնդրի լուծման համար առաջարկում ենք ծրագրա-տեխնիկական փոփոխություններ կատարել տոմսարկղի համապատասխան բաժնում, որպեսզի տոմսերը լինեն բոլորիս համար հասանելի, ՄԱՅՐԵՆԻ լեզվով և ՄԱՅՐԵՆԻ տառերով:
Մենք հետևողական ենք լինում Հայաստանի Հանրապետությունում Լեզվի մասին օրենքի գերակայության և պաշտպանության հարցերում և անպայման շարունակելու ենք մեր հետևողականությունը:
Համապատասխան պահանջների չկատարման դեպքում, մենք դիմելու ենք առավել կոշտ միջոցների՝ օրինականության սահմաններում:

Մի խումբ քաղաքացիներ

 

 

Գրառումը Գուրգեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին