Ադրբեջանցիները ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու մեծ վարպետ են ու , հատկանշական է, որ այդ աղմուկը միշտ հակառակ էֆեկտն է ունենում:
Մինչ Դաշկեսանում ոգևորվել են, թե ինչպես է իրենց քաղաքապետը բռունցքով հարվածում ու թքում Հայաստանի դրոշի վրա, պարզվել է, որ դրոշը հակառակ էին բռնել ու ստացվել է, որ կադրում ու լուսանկարներում երևացել է Կոլումբիայի դրոշը:
Ամեն հիմարությունից ոգևորվողներին բնորոշ է նաև նույնատիպ հիմարությունից վախենալը. այնպես որ՝ արժի լուրեր տարածել, թե զայրացած այս միջադեպից՝ Կոլումբիան պատերազմ է հայտարարել Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ 4 տարի առաջ էլ Բաքվում լրիվ հակառակ վիճակն էր. հիստերիա էր բարձրացել, թե ինչու է կոլումնացիա հայտնի երգչուհին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցած ելույթի ժամանակ բարձրացրել Հայաստանի դրոշը:
Անկիրթ հասարակությունը մինչև հասցակել է, որ դա նույն Կոլումբիայի դրոշն է, ուղղակի հակառակը՝ մի քանի հոգի սրտի կաթվածի է հասել:
Հեղինակ՝
Ա.Մ.
Երկու տեսանյութերը կարող եք դիտել՝ ստորև: