▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտասի բանաստեղծությունները Արթուր Ալեքի նոր տեսահոլովակում

Շատերը չգիտեն,որ Կոմիտասը նաև բանաստեղծություններ է գրել ու շատ հաճելի է իմանալ,որ այսօրվա երիտասարդ երաժիշտները գիտեն` և անդրադառնում են այդ բանաստեղծություններին:

Երգիչ Արթուր Ալեքը ներկայացրել է նոր տեսահոլովակ։

Երգի հեղինակը հենց ինքն է:

Տեսահոլովակի ռեժիսոր՝ Նիկոլայ Հայրապետյան։

Պրեմիերայի առիթով Արթուր Ալեքն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երկար եմ սպասել այս ստեղծագործությունը Ձեզ ներկայացնելուն:
Անկեղծ ասած էմոցիաներս խեղդում են,քանի որ ինձ համար շատ կարևոր են այս երգն ու տեսահոլովակը:Ավելի կարևոր են երգի բառերը՝ երկու բանաստեղծություն որոնք պատկանում են Կոմիտասի գրչին:Շատ պատասխանատու ա Կոմիտասին անրադառնալը,բայց այս բանաստեղծություններում ես ինձ տեսա,ինձ շատ մոտ էր ամեն բառ:Համոզված եմ բոլորդ ինչ-որ հարազատ բան կգտնեք Կոմիտասի խոսքերում:
Դե իսկ երգն ու տեսահոլովակը հուսով եմ պետք ա ամբողջականացնեն ամեն ինչ:
Շնորհակալ եմ Հող Խոնավին երգը գործիքավորելու համար:
Շնորհակալ եմ Նիկոլայ Հայրապետյանին ու Պետրոս Հովհաննիսյանին տեսահոլովակի նկարահանման ընթացքում իմ նվնվոցներին դիմանալու ու երազածս տեսահոլովակը նկարելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին