▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոմպրոմիսը միշտ էլ հնարավոր է». Լավրովը Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ Վիեննայում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994­1995  թվականների համաձայնագրերով:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած
ճեպազրույցում: «Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ­ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին: Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի
նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հասնելու բանակցությունները»,­հայտարարել է Լավրովը:

Լրագրողի հարցին՝ հնարավոր է արդյոք փոխզիջում, Լավրովը պատասխանել է. «Կոմպրոմիսը միշտ է հնարավոր: Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ­ը չէին աշխատի այդ ուղղությամբ: Կշարունակենք ամբողջական և բազմակողմ լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքը, կգնանք առաջ քայլ առ քայլ»:

Վիեննայի բանակցությունները կայացել են ԱՄՆ-­ի նախաձեռնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ­ը հանդիպմանը ներկայացված են եղել ԱԳ նախարարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի:

թարգմանությունը Արմենպրեսի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին