▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնչիտա Վուրստը սիրահետել է Բելառուսը ներկայացնող մասնակից Թեոյին և հրավիրել նրան հանդիպման

Ինչպես երևում է «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի մեր մասնակցիը` Արամ MP3-ն, միակը չէ, ով արժանացել է մրցույթի ամենասկանդալային մասնակցի` Կոնչիտա Վուրստի, ուշադրությանը և հավանությանը: Լատվիա այցելության ժամանակ Կոնչիտան, լսելով Բելառուսը ներկայացնող մասնակցի` Թեոյի երգը, անմիջապես արձագանքել է և նույնիսկ հրավիրել է երգչին հանդիպման:

- Մեզ անհրաժեշտ է անպայման միասին գարեջուր խմել,- իր հաղորդագրությունն է փոխանցել Կոնչիտան Թեոյին:

Սակայն պարզ է դարձել, որ արտիստները միմյանց հետ արդեն հանդիպել էին մի քանի օր առաջ Ամստերդամում տեղի ունեցած երեկույթի ժամանակ, որտեղ հավաքված են եղել «Եվրատեսիլ 2014» մրցույթի բոլոր մասնակիցները:

Ներկայացնում ենք Կոնչիտա Վուրստի և Թեոյի երկխոսությունից որոշ հատված.

-Կարո՞ղ ես ինձ թողնել քո ստորագրությունը` մակագրելով. «Իմ կյանքի ամենամեծ սիրուն», ինձ շատ հաճելի կլինի,- ասել է մորուքավոր երգչուհին:

-Քո երգը հիասքանչ երգ է, ինձ այն դուր է գալիս և դու հիանալի տեսք ունես,- ի պատասխան Կոնչիտային` ասել է երիտասարդ երգիչ Թեոն:

Եվ այսպես, մասնկացիները պայմանավորվել են հանդիպել Դանիայում, ինչպես նշում է Կոնչիտան, ավելի մտերմիկ պայմաններում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին