Ռուսական լրատվամիջոցներն այս պահին չեն կարողանում հստակ նշել, թե որտեղ է Դեդ Հասանի դին: Նախօրոք նշվել էր, որ «օրենքով գողի» մարմինը հատուկ չվերթով պետք է տեղափոխվի Թբիլիսի, այնուհետ լուրեր տարածվեցին, թե չվերթն արդեն իրականացվել է, իսկ Թբիլիսիի օդանավակայանում այդ լուրերը դեռ չեն հաստատել: Հիշեցնենք, որ Թբիլիսիում Դեդ Հասանի հավանական հուղարկավորության լուրերը չի հաստատում նաև Վրաստանի ՆԳՆ, բայց և չի բացառում նման հնարավորությունը: Ավելի վաղ ASEKOSE.am-ը տեղեկացրել էր, որ հայտնի է Դեդ Հասանի գերեզմանի էսքիզի հեղինակի անունը. նա մեր հայրենակից Արամ Գրիգորյանն է:
«Կորել է» Դեդ Հասանի դին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet