ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ:
Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ:
«Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ ուժ ու համբերություն»:


