▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․ 

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար:

Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը:

Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետեւել կանոններին` կրեք դիմակներ, պահպանեք սոցիալական հեռավորություն եւ պարբերաբար ախտահանեք ձեռքերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին